-
04.04.2018|
12:54
Բրիտանացի մասնագետները չեն կարողացել պարզել նյարդային կաթված առաջացնող նյութի ծագումը, որով Սոլսբերիում թունավորել են ՌԴ գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին` Sky News հեռուստաալիքին հայտնել է Փորթոն Դաուն գիտատեխնիկական լաբորատորիայի ղեկավարը:
-
04.04.2018|
12:53
120 միլիոն դրամ են հատկացրել բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին, որի խնդիրն է լիարժեք կյանք վերադարձնել հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորված և հենաշարժողական խնդիրներ ունեցող զինվորներին:
-
04.04.2018|
12:53
Ապրիլի 4-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Ապրիլի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
-
04.04.2018|
09:35
Մերձավորարևելյան աշխարհաքաղաքական անկանխատեսելի լանդշաֆտում ուրվագծվում է ուժերի նոր դասավորություն, որտեղ Սաուդյան Արաբիան բախվելու է թուրք-իրանական առանցքին` գրում է Խալիդ իբն Մունիրը Asia Times-ում:
-
03.04.2018|
23:45
ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ 2016-ի դեկտեմբերին զինված բախման գործը, տեղեկացնում է փաստաբան Արա Ղազարյանը։
-
03.04.2018|
23:44
Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասի Դույսբուրգ քաղաքում մետրոյի երկու գնացք է բախվել միմյանց: Միջադեպի հետևանքով 35 ուղևոր է տուժել: Նրանցից երկուսի վիճակը բժիշկները գնահատում են ծանր:
-
03.04.2018|
23:43
Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի գծով զեկուցող Քեթի Փիրին հայտարարել է, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը պատրանք է, և ինչ-որ մեկը պետք է բացատրի դա Ռեջեփ Թայիբ Էրդողանին:
-
03.04.2018|
23:42
The New York Times-ն անդրադարձել է Թուրքիայում ազգային ինքնության շուրջ սկսված նոր ճգնաժամին, որը սկիզբ է առել Թուրքիայի հանրային ծառայությունների կայքի կողմից երկրի քաղաքացիների ընտանեկան տոհմածառի մասին տվյալների հասանելի դարձնելուց հետո:
-
03.04.2018|
23:41
Ազգային ժողովում վարչապետի քվեարկությունը տեղի կունենա բաց, ինչպես նախատեսում է օրենքը` ասել է պետական-իրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։
-
03.04.2018|
23:40
Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը «խելագարվել է»` հայտնում է Ekathimerini-ին: Խոսելով Թուրքիայում ձերբակալված երկու զինվորականների և Էգեյան ծովում Անկարայի սադրանքների մասին՝ նախարարը հայտարարել է, որ Էրդողանի հետ հաղորդակցության եզրեր չկան: