ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • ՊՆ-ն պարզաբանել է ՌԴ ռազմական ոստիկանության ստորաբաժանման տեղակայման հիմքերը

    ՊՆ-ն պարզաբանել է ՌԴ ռազմական ոստիկանության ստորաբաժանման տեղակայման հիմքերը

    03.04.2018| 23:39
    ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է ռուսական ռազմաբազայում ՌԴ ռազմական ոստիկանության ստորաբաժանման տեղակայման հարցը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ասել են, որ օտարերկրյա պետություններում տեղակայված ռազմակայաններում կամ ստորաբաժանումների կազմում ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ ունենալը ծառայողական անհրաժեշտություն է և միջազգային ընդունված պրակտիկա:
  • ՌԴ-ի և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը բանակցել են Անկարայում

    ՌԴ-ի և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը բանակցել են Անկարայում

    03.04.2018| 23:37
    Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարներ Վալերի Գերասիմովը և Խուլուսի Աքարը բանակցել են Անկարայում` ասված է Թուրքիայի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ: «ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն ապրիլի 3-ին այցելել է մեր գլխավոր շտաբի ղեկավար Խուլուսի Աքարին»,- ասված է Twitter-ում թուրքական գլխավոր շտաբի Էջում: Բանակցությունների մանրամասները չեն ներկայացվում:
  • Նավալնին նոր կուսակցություն է ստեղծում, որը կկոչվի «Рабочее название»

    Նավալնին նոր կուսակցություն է ստեղծում, որը կկոչվի «Рабочее название»

    03.04.2018| 23:36
    Նավալնին նոր կուսակցություն է ստեղծում, որը կկոչվի «Рабочее название»
  • Անկարայում հանդիպել են Էրդողանն ու Պուտինը

    Անկարայում հանդիպել են Էրդողանն ու Պուտինը

    03.04.2018| 23:35
    ՌԴ նախագահ վերընտրվելուց հետո իր առաջին արտերկրյա այցը կատարելով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Թուրքիա՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների սերտացումը, տարածաշրջանի խնդիրներն ու սիրիական ճգնաժամի կարգավորումը:
  • Գերմանիայի դեսպանատունը կշարունակի շենգենյան վիզայի դիմումների ընդունումը

    Գերմանիայի դեսպանատունը կշարունակի շենգենյան վիզայի դիմումների ընդունումը

    03.04.2018| 23:34
    Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը դեռ չի ցանկանում մեկնաբանել, թե ինչու Հայաստանի արդարադատության նախարարությունը ժամանակավորապես կասեցրեց «Վիզամետրիկ» ընկերության աշխատանքը։
  • Նիկոլ Փաշինյան. «Մարուքյանի հոդվածում գծագրված ճանապարհը տրորվել է, մասնավորապես, ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի կողմից»

    Նիկոլ Փաշինյան. «Մարուքյանի հոդվածում գծագրված ճանապարհը տրորվել է, մասնավորապես, ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի կողմից»

    03.04.2018| 23:34
    Նիկոլ Փաշինյանը արձագանքել է «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանի՝ «Առավոտում» հրապարակված հոդվածին, որում Մարուքյանն անօգուտ էր համարել Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի դեմ իր գործընկերոջ նախաձեռնած պայքարը, նշելով, թե պետք չէ գնալ «նախկին քաղաքական ուժերի տրորած արահետներով և տրվել կարճաժամկետ փառքի արկածախնդրությանը»։
  • Ցիպրասն Անկարային կոչ է անում ազատ արձակել հույն սահմանապահներին

    Ցիպրասն Անկարային կոչ է անում ազատ արձակել հույն սահմանապահներին

    03.04.2018| 23:32
    Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Թուրքիային կոչ է արել բարի կամք դրսևորել և ազատ արձակել հույն սահմանապահներին, որ ձերբակալվել էին մեկ ամիս առաջ Թուրքիայի տարածքում:
  • Բակո Սահակյանի մոտ քննարկել են Արցախի սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրեր

    Բակո Սահակյանի մոտ քննարկել են Արցախի սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրեր

    03.04.2018| 19:34
    Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 3-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերին:
  • «Եկեղեցով» հավանություն ստացան

    «Եկեղեցով» հավանություն ստացան

    03.04.2018| 12:36
    Այս օրերին որոշ նախկին ու գործող համայնքապետերի ձերբակալության ֆոնին ուշագրավ էր, որ Սուրբ Հարության տոնին ամպհովանին վստահվել էր համայնքապետերին: Միայն մի կողմում էր նախագահի խորհրդական Ֆելիքս Փիրումյանը: Երեք կողմում համայնքապետերն էին՝ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը և Սարդարապատի համայնքապետ Բաբկեն Վարդանյանը:
  • ՀՀ որոշ մարզերում ջերմաստիճանը զրոյից ցածր կլինի. Գագիկ Սուրենյան

    ՀՀ որոշ մարզերում ջերմաստիճանը զրոյից ցածր կլինի. Գագիկ Սուրենյան

    03.04.2018| 12:02
    Հայաստանում ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, ժամը 04։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատի և Արմավիրի մարզերում, Տավուշում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռնային գոտում հողի մակերևույթին կանխատեսվում է -2…-3 աստիճան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: