-
31.03.2018|
20:05
Մարտի 25-31-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 3000 կրակոց:
-
31.03.2018|
20:03
Սև ծովում «Ծովաստղ 2018» զորավարժությունների շրջանակում Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերը՝ TCG Fatih-ը և TCG Volkan-ը, մտել են Բաթումի նավահանգիստ։ Ապրիլի 2-ին Վրաստանի առափնյա ծառայության ուժերի հետ նրանք կմասնակցեն PASSEX զորավարժություններին, գրում է «Գրուզիա օնլայն»-ը։
-
31.03.2018|
20:03
Սիրիայում ֆրանսիական զորամիավորման տեղակայումն անիմաստ է և հավասարազոր կլինի բռնազավթման, քանի որ տարածաշրջանում այլևս չկա ԴԱԻՇ-ի սպառնալիքը` ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլին։
-
31.03.2018|
20:02
Մասիսի Ս. Գևորգ եկեղեցու երիտասարդները մոմերով և հավկիթներով կշրջեն տնետուն՝ փոխանցելու Հարության Ավետիսը:
-
31.03.2018|
20:01
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Սթար Վուդ» հյուրանոցային խմբի լյուքս շարքին պատկանող «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրի բացմանը:
-
31.03.2018|
20:00
Մայիսի 15-ին Ժնևի Sotheby’s աճուրդային տունը վաճառքի կհանի Farnese Blue կապույտ ադամանդը: 6.16 կարատ կշռով ադամանդը հայտնաբերվել է Հնդկաստանում և առաջին անգամ ներկայացվել է հանրությանը 1714-ին` Իսպանիայի թագավոր Ֆիլիպ Հինգերորդը նվիրել է իր երկրորդ կնոջը՝ Իզաբելա Ֆարնեզեին՝ որպես հարսանեկան նվեր:
-
31.03.2018|
19:59
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն և պաշտպանության նախարար Մուհամմեդ բեն Սալմանը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պաշտոնից չի հեռանա, և կարևոր է, որ նա գոնե չդառնա իրանական շահերի տարածողը:
-
31.03.2018|
19:58
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հասմիկ Տոլմաջյանը նշանակվել է Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ):
-
31.03.2018|
19:57
Նախագահ Սերժ ՍարգԱդրբեջանական ընդդիմությունը հանրահավաք է անցկացնում Բաքվի «Մեհսուլ» մարզադաշտում: Դա միակ վայրն է, որտեղ Բաքվի քաղաքապետարանը ընդդիմադիրներին թույլատրել է բողոքի ակցիա անցկացնել: սյանի հրամանագրով Արմեն Սմբատյանը նշանակվել է Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան):
-
31.03.2018|
19:56
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 3-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա: Թուրքական կողմի տեղեկացմամբ՝ ապրիլի 3-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները կմասնակցեն «Բարձր մակարդակով երկկողմ համագործակցության խորհրդի» յոթերորդ նիստին: