-
19.03.2018|
15:10
Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնության համար հավակնորդների մրցաշարի յոթերորդում Լևոն Արոնյանի մրցակիցն է եղել Ֆաբիանո Կարուանան: Առաջատարի հետ հանդիպումում մեր շախմատիստը դիմել է սրացումների, սակայն դրանք ցանկալի արդյունք չեն տվել:
-
19.03.2018|
14:08
Հայաստանն առաջին անգամ առանձին տաղավարով մասնակցում է Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին: Տաղավարում հիմնականում գեղարվեստական գրականություն է:
-
-
19.03.2018|
13:08
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում տեղի է ունեցել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի հերթական փուլի պլանային նախազգուշական վերանորոգման նախապատրաստական աշխատանքներին նվիրված խորհրդակցություն, որը վարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:
-
19.03.2018|
12:58
Ռուսաստանում ընտրողներից մեկը Վլադիմիր Պուտինին ուղերձ է հղել։ Քվեաթերթիկին գրված է. «Պուտին նշանակում է պատերազմ, կողոպուտ, աղքատություն, սուտ։ Դուրս Կրեմլից»։
-
19.03.2018|
12:57
Ռուսաստանի նախագահական ընտրություններում առաջադրված գործող նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստան։ Սևաստոպոլ։ Ղրիմ» հանրահավաք-համերգին հայտարարել է, որ Ռուսաստանը դատապարտված է հաջողության։
-
19.03.2018|
12:56
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին այցելել է Վաշինգտոնի Սուրբ Մարիամ և Սուրբ Խաչ հայկական եկեղեցիներ, ներկա գտնվել սուրբ պատարագներին, հանդիպել ծխական խորհրդի և հայ համայնքի անդամների հետ:
-
19.03.2018|
12:55
Հարավային Կորեայի ԱԳ նախարար Կան Գեն-Հվան հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը խոսք է տվել հավատարիմ մնալ ապամիջուկայնացման գործընթացին, ինչն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մայիսին կայանալիք կարևոր հանդիպման գլխավոր նախապայմանն է:
-
19.03.2018|
12:54
Հեռուստառադիոհաղորդավարուհի Քսենիա Սոբչակը նախագահական ընտրությունների գլխավոր արդյունք իր համար համարել է Ռուսաստանի 1 միլիոն քաղաքացիների աջակցությունը:
-
19.03.2018|
12:53
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` ՌԴ նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և մաղթել նրան քաջառողջություն, նորանոր մեծ հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ բարգավաճում և բարեկեցություն: Նախագահի ուղերձում ասված է.