-
12.03.2018|
21:41
Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված միջոցառումների շրջանակում՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հետ համատեղ, նախաձեռնել էր հանդիպում սննդի շղթայի տարբեր ոլորտները ներկայացնող տնտեսավարողների հետ:
-
12.03.2018|
21:38
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Լիբանան: Բեյրութի միջազգային օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո վարչապետ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Լիբանանի կառավարության նստավայր, որտեղ ՀՀ վարչապետին դիմավորել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին:
-
12.03.2018|
21:35
Բեռլինում մեկնարկել է շախմատի աշխարհի չեմպիոնության համար հավակնորդների մրցաշարը, որին մասնակցում է նաև հայկական շախմատի մեծանուն ներկայացուցիչը՝ Լևոն Արոնյանը:
-
12.03.2018|
21:33
Իսպանական El Mundo Deportivo-ի տեղեկացմամբ, ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը հուսախաբ է եղել իր նոր թիմից ու փափագում է վերադառնալ «Բարսելոն»:
-
12.03.2018|
16:10
Մարտի 10-ին կայացավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնած Political BOX ծրագրի երկրորդ միջոցառումը: «Քաղաքական արկղի» հյուրերն այս անգամ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը և թուրքագետ Լևոն Հովսեփյանն էին:
-
12.03.2018|
16:08
Բեռլինում մարտի 7-11-ն անցկացվեց «ITB Berlin – 2018» ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին այս տարի ևս մասնակցեցին հայկական շուրջ 30 զբոսաշրջային ընկերություններ, հյուրանոցային բիզնեսը ներկայացնող կազմակերպություններ, անհատ տուր-օպերատորներ:
-
12.03.2018|
15:57
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի հետազոտողները տեսնում են, որ Sofacy ռուսալեզու կիբեռխմբավորումը վերջին ժամանակներս իր գործունեության կիզակետը տեղափոխում է Արևելք։ Տեղեկացնում է «Կասպերսկի Լաբորատորիայի» Հայաստանի ներկայացուցչությունը:
-
12.03.2018|
13:09
Իրանի ռազմական ղեկավար Ղոլամ Ալի Ռաշիդը զգուշացնում է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը չեն կարողանա հաղթահարել այն վնասը, որը կբերի Իրանի հետ առճակատումը:
-
12.03.2018|
13:08
Գերմանիայում գիշերը մի քանի գրոհ են իրականացրել թուրքական մզկիթների և մշակութային կենտրոնների վրա, այդ թվում՝ Բեռլինում, որտեղ անհայտ անձինք այրել են թուրքական մզկիթի և «Կրոնական կապերի թուրք-իսլամական միության» մշակութային կենտրոնի շենքերը:
-
12.03.2018|
13:07
Չիլիի նախագահ է դարձել 68-ամյա միլիարդատեր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Սեբաստիան Պինյերան։