Հայաստանի նոր նախագահն ապագայում պետության երկրորդ դեմքն է լինելու, և դա ձեռնտու է նրա նախորդին: Հարավկովկասյան հանրապետությունը հավասարակշռում է Ռուսաստանի ու Եվրամիության միջև` գրում է Մարկուս Ակերետը շվեյցարական Neue Zürcher Zeitung-ում:
Ֆրանսիան դատապարտում է ցանկացած հայտարարություն, որը վնասաբեր է ԼՂ հակամարտության բանակցված և խաղաղ ճանապարհով լուծման համար` լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Երևանը վերադարձնելու» հայտարարությանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի վիրավորվում, երբ արևմտյան փորձագետներն իրեն անվանում են «համաշխարհային գլխավոր չարագործ»: Վլադիմիր Սոլովյովի «Աշխարհակարգ 2018» փաստագրական ֆիլմին տված հարցազրույցում նա ասել է, որ «վաղուց սովորել է դրան»:
2019-ից՝ Թուրքիայում նախագահական կառավարման անցնելուց հետո, կվերացվի վարչապետի պաշտոնը։ Ազգային մեծ ժողովի պատգամավորների թիվը 550-ից կհասնի 600-ի, կստեղծվեն նոր հանձնաժողովներ:
ԱԺ-ն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 86 կողմ և 8 դեմ ձայներով ընդունեց «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» մասին օրենքի նախագիծը:
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ իբն Սալմանը հայտարարել է, որ Թուրքիան, Իրանն ու Կատարը Սաուդյան Արաբիայի թշնամի երկրներն են, որ կազմում են «սատանայական եռանկյուն» և «չարիքի առանցք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) զինյալները պետք է դաս քաղեն Աֆրինի ռազմական գործողությունից, իսկ Արևմուտք-Թուրքիա հարաբերությունների համատեքստում սա «անկեղծության» յուրօրինակ թեստ է:
«Թուրքիան մեծ երկիր է, մեր հարևանը, մենք դարեր շարունակ Թուրքիայի հետ տարբեր հարաբերություններ ենք ունենք: Մենք շահագրգռված ենք, օբյեկտիվորեն շահագրգռված ենք Թուրքիայի հետ լավ հարաբերություններով»,- ասել է Պուտինն «Աշխարհակարգ 2018» ֆիլմում:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Ինչպես նախկինում նշել էին իմ գործընկերները, օրենքով սահմանված կարգով վարչապետի ընտրության հարցը Ազգային ժողովում կքննարկվի, ամենայն հավանականությամբ, ապրիլի 17-ին»:
Նոյեմբերի 23-ին TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկով նոր իրողություններ են ձևավորվել Հարավային Կովկասում: Հայաստանյան կառավարիչներն այն ներկայացնում են որպես տնտեսական զարգացման, տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղության ամրապնդման կարևոր հանգրվան։ Սակայն նախագծի իրական նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է այն դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև, առաջին հերթին, տարածաշրջանային ուժերի շահերի և ռազմավարական հաշվարկների տեսանկյունից...