03.03.2018|
15:33
Իսրայելի ոստիկանությունը սկսել է հարցաքննել վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որ կասկածվում է կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Մեղադրող կողմը ենթադրում է, որ Նեթանյահուն հովանավորել է հայտնի գործարարներից մեկին, պայմանով, որ նրան պատկանող լրատվամիջոցները իր և իր ընտանիքի մասին դրական հոդվածներ հրապարակեն: