Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Ձյունիկ Աղաջանյանն ազատվել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցչի պարտականություններից և նշանակվել է Ինդոնեզիայի դեսպան:
ԱԺ-ում 64 կողմ, 27 դեմ ձայներով Հրայր Թովմասյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ: «27 դեմ ձայները ես կարող եմ դիտարկել այսպես, որ մարդիկ չեն ցանկանում, որ ես Ազգային ժողովից գնամ»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Դոնալդ Թրամփի վրա այնքան ուժեղ տպավորություն էր թողել Բաստիլի գրավման օրը Փարիզի շքերթը, որ վերջերս Պենտագոնին կոչ էր անում Վաշինգտոնում զինվորական շքերթ կազմակերպել:
ՌԴ Դաշնային ժողովում իր ելույթում նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը փորձարկել է ռազմավարական, միջուկային նոր զենքեր, որոնք անհասանելի են հակահրթիռային համակարգերին:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սահմանային վերահսկողության շրջանակներում, կասեցրել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից 50 տոննա հավի կրծքամսի ներկրումը:
Մարտի 2-ին տեղի է ունեցել ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների մրցութային հանձնաժողովի նիստ։ Նիստի ընթացքում բացվել են մրցույթին դիմած հասարակական կազմակերպությունների հայտերը։
«Ելք» խմբակցության 9 պատգամավորներից 2-ը չեն մասնակցել ՀՀ նախագահի ընտրություններին` Սասուն Միքայելյանը և Էդմոն Մարուքյանը: ՀՀ նախագահի ընտրությանը 105 պատգամավորներից մասնակցել են 101-ը, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, կողմ է քվերակել 90 պատգամավոր, դեմ՝ 10։
Պենտագոնին չեն զարմացրել միջուկային նոր հրթիռների մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները: «Պենտագոնը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի»,- հայտարարել է ԱՄՆ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Դանա ՈՒայթը՝ հավելելով․ «ԱՄՆ հակահրթիռային համակարգը երբեք ուղղված չի եղել Ռուսաստանի դեմ, և Ռուսաստանը այս մասին քաջ տեղյակ է»:
Նոյեմբերի 23-ին TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկով նոր իրողություններ են ձևավորվել Հարավային Կովկասում: Հայաստանյան կառավարիչներն այն ներկայացնում են որպես տնտեսական զարգացման, տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղության ամրապնդման կարևոր հանգրվան։ Սակայն նախագծի իրական նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է այն դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև, առաջին հերթին, տարածաշրջանային ուժերի շահերի և ռազմավարական հաշվարկների տեսանկյունից...