-
28.02.2018|
22:31
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ի պետքարտուղարությանը Սիրիայում մեկամսյա հրադադարի ռեժիմի հաստատման մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը խեղաթյուրելու համար` գրում է «Հուրիյեթը»:
-
28.02.2018|
22:30
ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանը: Ընտրությանը մասնակցեց 105 պատգամավորից 93 -ը:
-
28.02.2018|
22:29
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը Լոս Անջելեսում Միջազգային հարցերով խորհրդի միջոցառման ժամանակ կառուցողական է խոսել Կրկնակի հարկման հայ-ամերիկյան նոր համաձայնագրի առնչությամբ փոխադարձ օգուտների մասին Հայ դատի ամերիկյան հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանի հնչեցրած հարցի շուրջ:
-
28.02.2018|
22:29
Լեռնային Ղարաբաղի ԱԺ-ն լիագումար նիստում ընդունել է հայտարարություն Սումգայիթի հայ բնակչության կոտորածի 30-րդ տարելիցի կապակցությամբ:
-
28.02.2018|
22:27
Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հերթական նիստում ելույթ են ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները։ Փոխադարձ մեղադրանքներ են հնչել երկու կողմերից տարհանվածների, փախստականների իրավունքները խախտելու համար:
-
28.02.2018|
22:26
ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներին: Ընտրությանը 105 պատգամավորներից մասնակցել է 98-ը։
-
28.02.2018|
18:49
Փետրվարի 26-27-ը Երևանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի շրջանակում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի գլխավորած պատվիրակությանը:
-
28.02.2018|
15:37
Արդեն մի քանի օր է` «Ելք» խմբակցությունում խառն իրավիճակ է: Արտաքուստ ցույց են տալիս, թե խնդիրներ չկան, բայց իրականում մեծ հակասությունների դաշտ է բացվել:
-
28.02.2018|
13:21
Շոտլանդիայում անհանգստացած են, որ կարող են կորցնել իրենց լիազորությունները ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո։ Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը հայտարարել է, որ չի պատրաստվում ստորագրել ԵՄ-ից երկրի դուրս գալու ընթացակարգի օրինագիծը` փոխանցում է Reuters-ը։
-
28.02.2018|
13:19
Մեր երկրի ապագան պայմանավորված է նրանով, թե որքանով մեզ կհաջողվի առավել ամրապնդել երկրի իրավական անվտանգությունը` ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ նշել է կոալիցիայի կողմից ԲԴԽ-ի նախագահի թեկնածու առաջադրված, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: