-
26.02.2018|
14:14
Այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փետրվարի 26-27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, փետրվարի 28-ին, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:
-
26.02.2018|
14:12
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, որով հրադադար է պահանջում Սիրիայում հակամարտության մասնակիցներից։
-
26.02.2018|
14:12
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Twitter-ում գրել է. «Ռուսները Դոնալդ Թրամփին վարկաբեկող ոչ մի տեղեկատվություն չեն ունեցել»,- հաղորդել են Fox News-ում։ Իհարկե չի եղել, որովհետև չկա և երբեք չի եղել»:
-
26.02.2018|
14:11
Մանրամասներ են ի հայտ եկել Արգենտինայում ՌԴ դեսպանատան միջոցով կոկաինի տեղափոխման ալիքի վերացման հատուկ օպերացիայի վերաբերյալ, որ հերքում են ՌԴ ԱԳՆ պնդումները, թե թմրանյութերի տեղափոխման համար դիվանագիտական փոստը չի օգտագործվել։
-
26.02.2018|
14:10
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսով քննարկել է Արևելյան Ղուտայում իրավիճակը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
-
26.02.2018|
14:07
Քրիստոնեական եկեղեցիները, որ ղեկավարում են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը, կիրակի փակել են տաճարը` որպես քաղաքային իշխանությունների կողմից քաղաքային հարկ գանձելու մտադրությունների և անշարժ գույքի էքսպրոպրիացիայի մասին օրինագծի դեմ բողոքի նշան` հայտնում Reuters-ը:
-
26.02.2018|
14:06
Չինաստանի կոմունիստական կուսակցությունն առաջարկել է չեղարկել նախագահի պաշտոնում վերընտրվելու սահմանափակումը, որ նախագահ Սի Ցզինպինին կընձեռի 2023-ից հետո երկրի ղեկավարումը շարունակելու հնարավորություն:
-
26.02.2018|
14:05
Փհենչհանում տափօղակով հոկեյի մրցաշարի եզրափակիչում «Ռուսաստանից օլիմպիական մարզիկների» թիմը դրամատիկ պայքարում 4-3 հաշվով հաղթել է Գերմանիայի հավաքականին և վաստակել է չեմպիոնի տիտղոսը:
-
26.02.2018|
14:04
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը փետրվարի 24-ին ընդունել է ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին։
-
26.02.2018|
14:02
Հարավային Կորեայում՝ Փհենչհան ավանում հանդիսավորապես փակվել են 23-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը, որոնց մասնակցել է 2925 մարզիկ 92 պետությունից: