ՀՎԿ-ն մեռավ, որ նորից ծնվի ՕԵԿ-ը: Ռեբրենդինգը չստացվեց` գաղափարը գուցե լավն էր, բայց շաղախ չեղավ, ու` վերածնունդը փլուզվեց` չկառուցված: Փետրվարի 24-ին ՕԵԿ-ն իր արտահերթ, 15-րդ համագումարը հրավիրեց Կառավարության տան նիստերի դահլիճում` իր համար ձախողակ ընտրություններից 10 ամիս հետո:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի իբր իր «պատմական հողերը» վերադարձնելու հայտարարությունը Բաքվի համար վերածվեց լուրջ դիվանագիտական սկանդալի. Ռուսաստանը և Ֆրանսիան բացահայտ հորդորեցին Բաքվին դադարեցնել սադրիչ հայտարարությունները` Eurasianet տեղեկատվական հարթակում գրում է Բրեդլի Ջարդինը «Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի պնդումներն արժանացան միջազգային բացասական արձագանքի» հոդվածում:
Հունաստանի Սալոնիկ քաղաքում մետրոյի շինարարության ժամանակ հնագույն քաղաք և հարյուր հազարավոր հնագիտական գտածոներ են հայտնաբերվել` հայտնել են Սալոնիկի հնությունների վարչության հնագետները և շինարարական ընկերության ներկայացուցիչները «Ե՜վ հնություն, և՜ մետրո» խորագրով ասուլիսի ժամանակ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը «անպարկեշտ» ու «անբարոյական» է անվանել նրանց, ովքեր մեղադրում են թուրքական ԶՈՒ-ին Աֆրինում խաղաղ բնակիչներին ռմբակոծելու մեջ:
«Ժառանգության» վարչության նիստում նախագահ է ընտրվել Արմեն Մարտիրոսյանը: Սուսաննա Մուրադյանն ընտրվել է վարչության փոխնախագահ, «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ քաղաքական խորհրդի պատասխանատու:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը հայտնել է, որ Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ կտեղափոխվի մայիսին: Դա կհամընկնի Իսրայելի անկախ պետության ստեղծման 70-ամյակին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հիացմունքով է խոսել Սպիտակ տան որոշման մասին:
Մեծ Բրիտանիայի կառավարությունում հայտնվել է մենակության նախարար, որ պիտի զբաղվի մենակյացների խնդիրներով: Մենակությունը, իհարկե, պրոբլեմ է, բայց նաև բազում միֆեր կան մենակության մասին, որ այնքան էլ իրականության հետ կապ չունեն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն Իրանի ու սիրիական իշխանությունների հետ պատասխանատվություն է կրում Սիրիայում մարդասիրական ճգնաժամի համար։