-
12.02.2018|
09:25
ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել արտախորհրդարանական ուժերի հետ` սոցիալ- դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ), ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) կենտրոնական վարչության անդամների և Արամ Սարգսյանի դեմոկրատական կուսակցության հետ:
-
12.02.2018|
09:24
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարությանը հետաքննել Ан-148 ինքնաթիռի կործանման դեպքը: «Նախագահը հանձնարարել է հատուկ հանձնաժողով ստեղծել ինքնաթիռի կործանման կապակցությամբ»,- հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
-
12.02.2018|
09:23
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քաղաքացիներին կոչ է արել մոռացության չմատնել Թուրքիայի պետականության ակունքները, այդ թվում՝ 600 տարվա Օսմանյան կայսրության ժամանակաշրջանը: Նա ասել է, որ Թուրքիայի Հանրապետությունը Օսմանյան կայսրության շարունակությունն է:
-
12.02.2018|
09:20
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մեկշաբաթա ուղևորության է մեկնելու Մերձավոր Արևելքի երկրներ: Նա կլինի Հորդանանում, Լիբանանում, Թուրքիայում, Եգիպտոսում, Քուվեյթում:
-
12.02.2018|
09:16
Մինչև մարտի 2-ին ՀՀ նախագահի ընտրությունները ժամանակը օր առ օր կրճատվում է: Պաշտոնական տեղեկատվության կայուն մասն են դարձել ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումները` Մոսկվա, Լոնդոն, Փարիզ, Ստեփանակերտ:
-
12.02.2018|
00:30
Թիմային պայքարի կարճ ծրագրում օլիմպիական խաղերում պարզապես փայլուն մրցելույթ է ունեցել մենասահորդ Եվգենյա Մեդվեդևան՝ 81.06 միավորով սահմանելով կանանց մենասահքի նոր ռեկորդ:
-
12.02.2018|
00:27
ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը փետրվարի 8-ին ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից ֆինանսավորվող «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Գերմանիա ժամանած սիրիահայ գործարարներ խմբին, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
-
11.02.2018|
16:26
Եվրամիությունն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության հարցում կողմերը հավատարիմ կմնան ձեռք բերված պայմանավորվածություններին և կակտիվացնեն բանակցային գործընթացը` Բրյուսելում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո:
-
11.02.2018|
16:25
Սիրիայում օդային հարվածների հետևանքով փետրվարի սկզբին հազարից ավելի խաղաղ բնակիչ է զոհվել: Այդ ցուցանիշը հակամարտության ողջ ընթացքում ամենաբարձրն է` հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի գրասենյակը:
-
11.02.2018|
16:24
Լեհ քաղաքական լրագրող Թոմաշ Մացեյչուկի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտարարելով, որ Հայաստանի մայրաքաղաքը պետք է լինի Ադրբեջանի մաս՝ «ուղերձ» է ուղարկում ադրբեջանցիներին և թուրքերին՝ Բաքուն երազում է Հայաստանը ավերելու և դեպի Թուրքիա տանող միջանցք դարձնելու մասին: