-
07.02.2018|
13:24
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը և ԵԽ-ում նախագահող Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը մարտի 26-ին Վառնայում հանդիպում կունենան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ` գրում է «Հյուրիյեթը»:
-
07.02.2018|
13:24
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Դևիդ Վալադաոն (հանրապետական) և Բրեդ Շերմանը (դեմոկրատ) ու ևս 29 կոնգրեսական կոչ են արել ֆինանսների նախարարին վերանայել Հայաստանի հետ գործող Կրկնակի հարկման համաձայնագիրը՝ նշելով, որ այն կնքվել է 40 տարի առաջ:
-
07.02.2018|
13:23
ԱԺ-ն կողմ քվեարկեց «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: Վարման կարգով «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ իրենք օրենքին դեմ են:
-
07.02.2018|
13:22
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել Թուրքիային դադարեցնել սիրիական Աֆրինում ռազմական գործողությունն ու հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը: IRNA գործակալությունը գրում է, որ Ռոհանին նաև քննադատել է ԱՄՆ-ին և դեմ է Սիրիայի տարածքում ամերիկացի զինծառայողների ներկայությանը:
-
07.02.2018|
13:21
Թուրքիայում տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված միջոցառմանը տրանսպորտի և հաղորդակցության նախարարի ելույթի ժամանակ մի քանի անգամ միջամտել է թուրք ծրագրավորողների ստեղծած ռոբոտը։
-
07.02.2018|
13:20
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց սահմանադրական համարվող «Դատական օրենսգիրքը»։ Օրինագծին կողմ քվեարկեց 72 պատգամավոր, դեմ էր 12-ը, ձեռնպահ՝ 10-ը։
-
07.02.2018|
13:19
Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը պատկանող «Ռադիոզավոդի» արդյունաբերական հարթակներից մեկում պայթյուն է որոտացել: Կրակը տարածվել է աննշան հարթակում: Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ-ի հրշեջային հաշվարկներն ու «շտապ օգնության» բրիգադները: Նախնական տվյալով՝ պայթյունի հետևանքով տուժածներ չկան:
-
07.02.2018|
13:15
Բալկանյան 6 երկրները, որոնք այժմ չեն մտնում Եվրամիության մեջ, կարող են ԵՄ անդամ դառնալ:
-
07.02.2018|
13:13
ՌԴ նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակը իր նախընտրական քարոզարշավը տանում է նաև ԱՄՆ-ում:
-
07.02.2018|
13:12
Արտահերթ նիստ հրավիրելու համար «Ելք»-ին 27 պատգամավորների ստորագրություն էր անհրաժեշտ, հավաքվեց 29-ը։ Նախաձեռնությունը, «Ելք»-ի 9 ներկայացուցիչներից բացի, պաշտպանեցին «Ծառուկյան» խմբակցության 20 պատգամավորներ։