-
04.02.2018|
15:23
Հայաստանում 2017-ի վերջին պաշտոնապես գրանցված է 70 236 գործազուրկ:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` գործազուրկների թվում ամենաշատը՝ 18 073 մարդ, 35-44 տարեկան անձինք են։
-
04.02.2018|
15:22
Վարչապետ Կարեն Կարապետյանի հրավիրած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման, ճանապարհային երթևեկության արդյունավետ կազմակերպման և բեռնաթափման հնարավորությունները:
-
04.02.2018|
15:21
Նախագահ Սերժ Սարգսյանը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա նախօրեին այցելել է առողջապահության նախարարության Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն:
-
04.02.2018|
15:19
Նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է հյուրանոցային ոլորտի զարգացման ընթացքին: Նա այցելել է «Իբիս Երևան Կենտրոն» և «Գոլդեն Փելիս Բուտիկ Հոթել»՝ շրջել հյուրանոցային համալիրներում, ծանոթացել իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին:
-
04.02.2018|
15:18
ԱՄՆ-ի միջուկային դոկտրինը մարդկությանը մոտեցնում է ոչնչացման` իր թվիթերյան էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը։
-
04.02.2018|
15:17
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շեֆերը մեկնել է Բաքու՝ Ադրբեջանի կառավարության հետ ԼՂ հակամարտության կարգավորման հարցի քննարկումները շարունակելու համար։
-
04.02.2018|
15:16
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարի 26-րդ տուրում Լոնդոնում հյուրընկալելով Լիվերպուլի «Էվերտոն»-ին՝ «Արսենալ»-ը 5:1 հաշվով հաղթեց:
-
04.02.2018|
04:53
Մայաների քաղաքակրթության Տիկալ քաղաքը միայն փոքր մասն է վիթխարի մետրապոլիսի: Հնագետները Գվատեմալայի ջունգլիներում գտել են մայաների 60000 կառույցներ լազերային տեխնոլոգիաների օգնությամբ, որ հայտնաբերում են մարդու ստեղծածը հասարակածային անտառի հաստ շերտի տակ:
-
04.02.2018|
04:49
Փետրվարի 2-4-ին աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ և ԱԺ խմբակցությունների ղեկավարներ
-
04.02.2018|
04:48
Եվրոպական տարբեր երկրներից 90 մտավորականներ նամակ են հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելին՝ կոչ անելով միջամտել թուրքական ԶՈՒ-ի Աֆրինում իրականացվող ռազմական գործողությանը: