ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Ձյուն է ու մառախուղ

    Ձյուն է ու մառախուղ

    27.01.2018| 16:09
    Հունվարի 27-ին ժամը 10:00-ի դրությամբ կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ մերկասառույց է, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, գիշերը՝ թաց ձյան տեսքով:
  • Պայթյուն Բաքվի կենտրոնում

    Պայթյուն Բաքվի կենտրոնում

    27.01.2018| 16:08
    Հունվարի 27-ի առավոտյան Բաքվի կենտրոնում՝ «Մայիսի 28» մետրոկայարանի մերձակայքում, պայթյուն է որոտացել, կա երկու զոհ: Ականատեսների փոխանցմամբ՝ բազմահարկ բնակելի շենքում գազի արտահոսքի հետևանքով պայթյունից շրջակա առևտրային օբյեկտները նյութական վնաս են կրել:
  • Թուրք-ամերիկյան սկանդալ Թրամփ- Էրդողան հեռախոսազրույցից հետո

    Թուրք-ամերիկյան սկանդալ Թրամփ- Էրդողան հեռախոսազրույցից հետո

    27.01.2018| 16:03
    Հունվարի 24-ի երեկոյան Սպիտակ տան նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Դոնալդ Թրամփի միջև: Դոնալդ Թրամփը Ռեջեբ Էրդողանին կոչ է արել սահմանափակել սիրիական Աֆրինում ռազմական գործողությունը, նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
  • Թրամփը Ռուսաստանի հետ երկխոսության հույս ունի

    Թրամփը Ռուսաստանի հետ երկխոսության հույս ունի

    27.01.2018| 16:02
    ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ ժամանել է Դավոսի Կոնգրես-կենտրոն, որտեղ շարունակվում էր 48-րդ Համաշխարհային տնտեսական համաժողովը:
  • Վիգեն Սարգսյան. Բանակի արդիականացման 7-ամյա ծրագիրը պատրաստ է

    Վիգեն Սարգսյան. Բանակի արդիականացման 7-ամյա ծրագիրը պատրաստ է

    27.01.2018| 16:01
    Բանակի արդիականացման 7-ամյա ծրագիրը ներկայացվել է նախագահին` ՊՆ վարչական համալիրում կայացած նախարարին կից կոլեգիայի նիստի ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ ծրագիրը նախատեսում է «զինված ուժերը հասցնել նոր ու բացառիկ մակարդակի»։
  • Euronews-ը զրուցել է Կարեն Կարապետյանի հետ

    Euronews-ը զրուցել է Կարեն Կարապետյանի հետ

    27.01.2018| 16:01
    Euronews-ի լրագրող Ալեքսանդրա Վակուլինան Դավոսում զրուցել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Անդրադարձ է կատարվել Հայաստանին՝ նշելով, որ երկիրն անցնում է խորհրդարանական կառավարման համակարգին:
  • ՄԱԿ-ը նշել է մինչև 2050-ը բնակչության առավելագույն կրճատման սպասող երկրները

    ՄԱԿ-ը նշել է մինչև 2050-ը բնակչության առավելագույն կրճատման սպասող երկրները

    27.01.2018| 15:58
    ՄԱԿ-ում անվանել են երկրները, որտեղ 2050 -ին բնակչությունն ամենից շատ կկրճատվի։ Տվյալները հրապարակվել են ՄԱԿ-ի կայքում՝ Տնտեսական և սոցիալական հարցերով դեպարտամենտի պատրաստած «Աշխարհի ազգաբնակչության հեռանկարները» զեկույցում։
  • Ջոն Քերին ծրագրում է մասնակցել 2020-ի նախագահական ընտրություններին

    Ջոն Քերին ծրագրում է մասնակցել 2020-ի նախագահական ընտրություններին

    27.01.2018| 15:57
    Իսրայելի Maariv թերթը գրել է, որ Ջոն Քերին Լոնդոնում Պաղեստինի ինքնավարության ղեկավարի օգնականներից մեկի հետ քննարկել է արաբ–իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման հնարավոր ուղիները։
  • Պոպովը ներկայացրել է Կրակովում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մանրամասները

    Պոպովը ներկայացրել է Կրակովում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մանրամասները

    27.01.2018| 15:56
    ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը, մեկնաբանելով Կրակովում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, հայտնել է, որ քննարկված թեմաների թվում էին ռազմական ռիսկերի նվազեցման հետ կապված հարցերը, այդ թվում` հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդների առաքելության ընդլայնումը:
  • Էրդողանը չի բացառել, որ թուրքական ԶՈՒ-ն կհասնի մինչև Իրաքի սահման

    Էրդողանը չի բացառել, որ թուրքական ԶՈՒ-ն կհասնի մինչև Իրաքի սահման

    27.01.2018| 15:54
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հաստատել է, որ թուրքական ԶՈՒ-ն սիրիական Աֆրինից հետո պատրաստվում է շարժվել Մանբիջ՝ պայքարելով այնտեղ գտնվող քրդական ջոկատների դեմ, գրում է թուրքական «Քարար» պարբերականը: