-
25.01.2018|
12:48
Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) հրամանատարությունը հայտնել է Աֆրինում ռազմական գործողություն իրականացնող թուրքական ԶՈՒ-ի և նրանց աջակցող խմբավորումների՝ ավելի քան 200 զոհի մասին:
-
25.01.2018|
12:47
Հունվարի 24-ին, ԵԽԽՎ ԵԺԿ խմբի նիստում ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է ԵԽԽՎ ԵԺԿ խմբի փոխնախագահ:
-
25.01.2018|
12:46
ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 24-ին հանդիպումներ է ունեցել նաև ԵԽ Վենետիկի հանձնաժողովի (Ժողովրդավարություն՝ օրենքի միջոցով հանձնաժողով) նախագահ Ջաննի Բուքիքիոյի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդիի հետ:
-
25.01.2018|
12:45
«Ղարաբաղը Ձեզ պետք է առանց հայերի, բայց երբեք չի լինելու»` ԵԽԽՎ ամբիոնից հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի մեղադրանքներին:
-
25.01.2018|
12:44
Դավոսում շարունակվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Իրաքյան Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ:
-
25.01.2018|
12:42
Դավոսում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգող Աճիմ Շթայների հետ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՄԱԾԶ-ի ներկայացուցչին՝ Հայաստանում Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական Կենտրոնի հիմնադրման կապակցությամբ, որը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի համատեղ նախաձեռնությունն է և առաջին նմանատիպ կենտրոնն է աշխարհում:
-
25.01.2018|
12:36
Դավոսում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցի երրորդ օրը մեկնարկել է իսպանական «Ակցիոնա» ընկերության ղեկավարների հետ հանդիպումով:
-
25.01.2018|
12:33
ՀՀ նախագահը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Մինչ այդ նախագահը ներկա է գտնվել ԵԽ կոնվենցիաների ստորագրման արարողությանը: Փաստաթղթերը ստորագրել են ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այդ փաստաթղթերը գալիս են լրացնելու ԵԽ-ի շրջանակներում ՀՀ ստորագրած շուրջ յոթ տասնյակ միջազգային պայմանագրերը:
-
25.01.2018|
12:30
Նախագահ Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով և պատասխանել պատգամավորներին հետաքրքրող հարցերին:
-
25.01.2018|
12:27
Հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: