ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ

    Վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ

    24.01.2018| 12:27
    Վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի հետ: Նա ուրախ է եղել հենց Դավոսում հանդիպելու ՀՀ վարչապետին և քննարկելու առաջիկայում Շվեյցարիայի պատվիրակության Հայաստան այցի մանրամասներն ու նախապատրաստական աշխատանքները: Կարեն Կարապետյանը շնորհավորել է Դոմինիկ դե Բումանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
  • Կորած այծերին Մեռյալ ծովում որոնելիս

    Կորած այծերին Մեռյալ ծովում որոնելիս

    24.01.2018| 12:21
    Հայֆայի համալսարանի գիտնականները վերծանել են Մեռյալ ծովի Կումրանյան թղթագալարներից ևս մեկը: Նրանք ամբողջ տարի հավաքել են 60 հատվածները, որոնց մի մասը մեկ քառակուսի սանտիմետրից փոքր էր: Մագաղաթի հեղինակն անհայտ է, գիտնականները կարծում են, որ հեղինակը եղել է Հրեական անապատում ապրող եվսեյների աղանդի անդամներից մեկը:
  • Shut down-ի վերջը` Կոնգրեսը գտավ ժամանակավոր ելքը

    Shut down-ի վերջը` Կոնգրեսը գտավ ժամանակավոր ելքը

    24.01.2018| 12:17
    ԱՄՆ կոնգրեսականները` սենատորներից հետո, կարողացան համաձայնության հասնել, որը հնարավորություն է տալիս շարունակել ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքը 3 շաբաթով` մինչև փետրվարի 8-ը: Օրինագիծը Սենատում ստացավ 81 ձայն` անհրաժեշտ 60-ի փոխարեն, դեմ էին 18-ը: Համայնքների պալատում 266 կողմ կար, 150` դեմ:
  • Վարչապետը Դավոսում հանդիպումներ է ունեցել միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ

    Վարչապետը Դավոսում հանդիպումներ է ունեցել միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ

    23.01.2018| 17:30
    Վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում այսօր հանդիպումներ է ունեցել միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:
  • Փարիզ ու Ցյուրիխ` նույն օրը

    Փարիզ ու Ցյուրիխ` նույն օրը

    23.01.2018| 15:56
    Շատ հետաքրքիր օր էր երեկ` ՀՀ ապագա նախագահը Լոնդոնում է, ՀՀ ներկա նախագահը` Փարիզում, ՀՀ վարչապետը` Ցյուրիխում: Շատ եվրոպական օր ստացվեց: Հունվարի 22-ին Սերժ Սարգսյանը մեկնեց Ֆրանսիա` 2 օր Փարիզում անցկացնելուց հետո նա կմեկնի Ստրասբուրգ, իսկ այսօր առաջին անգամ կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
  • «Մեր բանակը ի վիճակի է արդյունավետորեն լուծել իր առջև դրված խնդիրները». Բակո Սահակյան

    «Մեր բանակը ի վիճակի է արդյունավետորեն լուծել իր առջև դրված խնդիրները». Բակո Սահակյան

    23.01.2018| 14:49
    Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2017 թվականի արդյունքների ամփոփմանը և 2018 թվականի անելիքներին: Իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է 2017 թվականին բանակաշինության ոլորտում իրականացված մեծածավալ աշխատանքներին, հանձնարարականներ տվել 2018 թվականին նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ:
  • Գնա՞ճ. գնաճն ի՞նչ է, որ մեղմվի

    Գնա՞ճ. գնաճն ի՞նչ է, որ մեղմվի

    23.01.2018| 14:39
    Նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ-ում հայտարարեց, որ գնաճը «սարսափելի» չէ: Այսօր թանկացումների դեմ լսումների համար խորհրդարան եկած կառավարության անդամները, իրենց բոլոր ճիգերը գործադրելով, փորձում էին հաստատել իրենց ղեկավարի հայտարարությունը:
  • Ռեքս Թիլերսոն.Անկարան պաշտպանության իրավունք ունի

    Ռեքս Թիլերսոն.Անկարան պաշտպանության իրավունք ունի

    23.01.2018| 13:29
    ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը չի կարծում, որ ԱՄՆ-ը սիրիական Աֆրինում բախվել է ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակից Թուրքիայի հետ։ «Ոչ, ես ամենևին չեմ կարծում, որ դուք կարող եք տեսնել ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներին միմյանց դիմակայելիս»,- ասել է Թիլերսոնը լրագրողներին։ Նա հաստատել է Վաշինգտոնի դիրքորոշումը, որ Անկարան ունի ահաբեկիչներից պաշտպանության իրավունք։ Թիլերսոնը Թուրքիային «զսպվածության ու ընտրողականության» կոչ է արել։
  • Ջոնսոնն ու Թիլերսոնը քննարկել են Ասադին հեռացնելու քաղաքական գործընթացի սկիզբը

    Ջոնսոնն ու Թիլերսոնը քննարկել են Ասադին հեռացնելու քաղաքական գործընթացի սկիզբը

    23.01.2018| 13:28
    Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնն ու ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը քննարկել են, թե ինչպես քաղաքական ճանապարհով վերջ տան Սիրիայում նախագահ Բաշար Ասադի կառավարմանը։
  • Մխիթարյանը նորամուտը կնշի լոնդոնյան դերբիու՞մ

    Մխիթարյանը նորամուտը կնշի լոնդոնյան դերբիու՞մ

    23.01.2018| 13:27
    Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի նորամուտը «Արսենալում» հնարավոր է տեղի ունենա 1 օրից: «Արսենալի» երկրպագուները հույս ունեն հայ ֆուտբոլիստին տեսնել հունվարի 24-ին Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսազրափակչի «Չելսիի» հետ խաղում: