Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Հունվարի 18-19-ին, 20-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում:
Հունվարի 17-ին Կրակովում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։
Թբիլիսիի հմայիչ Հին քաղաքի փայտե պատշգամբների տակ պսևդոհնամենի ցուցանակներին, որ առաջարկում են գինի համտեսել, ռուսերենն այդքան չես հանդիպի, որքան վրացերենը կամ անգլերենը: Ռուսաստանի ու Վրաստանի 2008-ի պատերազմից հետո ռուսաստանցի զբոսաշրջիկները դադարեցին Վրաստան գնալ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ-ի ոչ պաշտոնական նիստի ժամանակ նշել է 2018-ին կազմակերպության գործունեության 12 առաջնահերթ ուղղությունները և մտահոգություն առաջացնող խնդիրները, որոնց ուղղությամբ անհրաժեշտ քայլեր են պահանջվում:
Սեպտեմբերից աշխատելով ես արձակուրդում եղել եմ միայն 8 օր` ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը կոչ է արել հունվարի 3-ից գալ աշխատանքի, սակայն հունվարի առաջին օրերին արձակուրդ է վերցրել:
Կառավարությունը քննարկում է դիզվառելիքի գնի փոփոխության հետևանքով գյուղատնտեսության ոլորտում սուբսիդավորման հարցը` ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը կախված է այն ապրանքային հոսքերից, որը հնարավոր է այդ ճանապարհով իրականացնել` խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցերին։
Նոյեմբերի 23-ին TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկով նոր իրողություններ են ձևավորվել Հարավային Կովկասում: Հայաստանյան կառավարիչներն այն ներկայացնում են որպես տնտեսական զարգացման, տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղության ամրապնդման կարևոր հանգրվան։ Սակայն նախագծի իրական նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է այն դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև, առաջին հերթին, տարածաշրջանային ուժերի շահերի և ռազմավարական հաշվարկների տեսանկյունից...