-
14.01.2018|
18:33
2018 թվականի հունվարի 12-ին մահացել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության վաստակաշատ աշխատակից, գեներալ-մայոր Ռաֆիկ Վահագնի Զարգարյանը:
Ռաֆիկ Զարգարյանը ծնվել է 1948 թվականին Էջմիածին քաղաքում:
-
14.01.2018|
14:58
Թուրքիան դեմ է Եվրամիության հետ արտոնյալ գործընկերությանը` հայտարարել է ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը։
-
14.01.2018|
14:57
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել պահպանել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը՝ տեղեկացնում է Reuters-ը:
-
14.01.2018|
14:56
Թուրքական բանակը կարող է շաբաթվա ընթացքում գործողություն սկսել սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի (YPG) վերահսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսարևմտյան Մանբիջ և Աֆրին շրջաններում։
-
14.01.2018|
14:55
2018-ին Լեռնային Ղարաբաղում լայնածավալ պատերազմական գործողություններ չեն լինի, կարծում են ԱՄՆ վերլուծաբանները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
-
14.01.2018|
14:54
Եվրախորհրդարանի անդամ, Բելգիայի ներկայացուցիչ Լուի Միշելը երկու գրավոր հարց է ուղղել ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին Արցախի ուսանողների վրա Erasmus+ ծրագրի տարածման, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի իրականացման մասին։
-
14.01.2018|
14:51
Ֆրանսիացի հռչակավոր ռեժիսոր Կլոդ Լելյուշը հունվարի 13-ին հայտարարել է, որ գողացել են իր ապագա ֆիլմի սցենարի միակ տարբերակը: Նա խնդրել է գողերին վերադարձնել սցենարը` գրում է Le Parisien-ը:
-
14.01.2018|
14:32
Նոյեմբերի սկզբին Քեոփսի բուրգում հայտնաբերված 30 մետր դատարկ տարածքը կարող է պահպանել երկաթյա երկնաքարից պատրաստված գահ` կարծում է իտալացի աստղաֆիզիկոս Ջուլիո Մագլին։
-
14.01.2018|
14:31
Հունվարի 13-ին Չեխիայում շարունակվեցին նախագահի ընտրությունները: AFP-ը հաղորդում է, որ գործող նախագահ Միլոշ Զեմանը նախնական տվյալներով հավաքել է 41,99 %: Սակայն այս արդյունքը նրան հնարավորություն չի տալիս հաղթել առաջին փուլով:
-
14.01.2018|
14:30
Եվրամիությունը բարձր է գնահատում գործող ձևաչափերի շրջանակում «ձգձգվող» հակամարտությունների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ջանքերի ամրապնդմանը սատարելու Իտալիայի ձգտումը` ասվում է ԵԱՀԿ-ում ԵՄ առաքելության հայտարարության մեջ` ի պատասխան ԵԱՀԿ նոր գործող նախագահ, Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոյի հայտարարության: