«Ելքը» դուրս է գալիս փողոց:
Դեռ ամիսներ առաջ ասել էինք, որ խորհրդարանական այս ուժը փորձում է արտախորհրդարանական, իրականում` փողոցային պայքարի վեղարը ևս դնել իր գլխին:
Բրիտանական մամուլում տեղեկություն է տարածվել, որ Լոնդոնի «Արսենալը» և «Մանչեստր Յունայթեդը» բանակցություններ են սկսել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի փոխանակման վերաբերյալ:
Արագած լեռը աստվածայինի և գիտության հատման կետ է: Լեռը շատ ավելին է, քան ֆիզիկական ներկայություն` աստվածային խորհրդանիշ է` ասվում է National Geographic ամսագրի հոդվածում, որում ներկայացվել է բրիտանացի լուսանկարիչ Թոբի Սմիթի նախագիծը:
ԵԱՀԿ-ն կշարունակի աջակցել Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում` Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդում հայտարարել է ԵԱՀԿ նոր գործող նախագահ, Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոն՝ ներկայացնելով 2018-ի ԵԱՀԿ-ի նախագահության շրջանակներում իր երկրի առաջնահերթությունները:
Բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը կարծում է, որ գլոբալ տաքացման շարունակումն անհնարին կդարձնի կյանքը Երկիր մոլորակի վրա: Աշխարհահռչակ գիտնականը իր «Սիրելի վայրեր» (Stephen Hawking՚s Favourite Places) տեսանախագծի երկրորդ դրվագում ասում է, որ Երկիրը կարող է կրկնել Վեներայի ճակատագիրը, եթե ջերմոցային էֆեկտի հիմնախնդիրը չլուծվի:
«Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ Թրամփը գլխավորել է մամուլի ազատությունը ոտնահարող համաշխարհային առաջնորդների ցանկը: Կոմիտեն Թրամփին շնորհել է «մամուլի համաշխարհային ազատության խաթարման» «մրցանակ»:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բեն Քարդինի զեկույցին: Պեսկովի փոխանցմամբ, նման մեղադրանքները վնասում են ռուս-ամերիկյան հարաբերություններին և դառնում մոլուցք, որը խոչընդոտում է բնականոն կյանքն ու հանրային զարգացումը:
Մինչև վերջերս թվում էր, որ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի քաղաքական ապագան երաշխավորված և նա հեշտ ու հանգիստ կվերընտրվի երկրորդ ժամկետով: Բայց ընտրություններից առաջ պարզվում է, որ Զեմանը երկրորդ փուլում լիովին կարող է տանուլ տալ լիբերալ ու եվրալավատես Իրժի Դրագոշին:
Նոյեմբերի 23-ին TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկով նոր իրողություններ են ձևավորվել Հարավային Կովկասում: Հայաստանյան կառավարիչներն այն ներկայացնում են որպես տնտեսական զարգացման, տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղության ամրապնդման կարևոր հանգրվան։ Սակայն նախագծի իրական նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է այն դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև, առաջին հերթին, տարածաշրջանային ուժերի շահերի և ռազմավարական հաշվարկների տեսանկյունից...