-
10.01.2018|
13:06
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցում է ՀՀ պետական բուհերի բակալավրիատի առկա համակարգում սովորող, երկու և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձը 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի համար:
-
10.01.2018|
13:05
Հունվարի 19-ին, ժամը 17.00-ին, «Ելք» դաշինքը հրավիրում է երթի՝ ընդդեմ թանկացումների` ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
-
10.01.2018|
13:03
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, մեկնաբանելով նախկին նախագահ Աբդուլլա Գյուլի քննադատությունը, հայտարարել է, որ նա այդ կերպ խոսելու իրավունք չունի, քանի որ վաղուց է «դուրս թռել իրենց շարքերից»:
-
10.01.2018|
13:02
Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեղաշրջման փորձից հետո սահմանված արտակարգ դրության միջոցով պայքարում է ոչ թե գյուլենականների, այլ բոլոր ընդդիմադիրների դեմ:
-
10.01.2018|
13:02
Լեհաստանում պաշտոնանկ են արվել մի շարք նախարարներ՝ այդ թվում ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին, պաշտպանության նախարար Անտոնի Մաչարևիչը և շրջակա միջավայրի նախարար Յան Շիշկոն:
-
10.01.2018|
13:01
ԱՄՆ-ը մտադիր չէ իր դիվանագետներին հետ ուղարկել Կուբա` Associated Press-ի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
-
10.01.2018|
13:00
ԱՄՆ նախագահի փաստաբանները քննարկում են հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի կողմից Դոնալդ Թրամփի հարցաքննության տարբեր ձևաչափեր, հաղորդում է NBC-ն՝ վկայակոչելով Թրամփի փաստաբանների թիմի պլաններին ծանոթ իր աղբյուրները:
-
10.01.2018|
12:59
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը օրինական իրավունք ունի պահանջներ ներկայացնելու իշխանություններին և իշխանությունները պետք է տեսնեն ու լսեն այդ պահանջները:
-
10.01.2018|
12:59
Ռեջեփ Թայիբ Էրդողանի համոզմամբ մի շարք ուժեր ցանկանում են Թուրքիայում նոր հեղաշրջում կազմակերպել: Այդ ուժերի թվում նա մատնանշում է ԱՄՆ-ի դատական համակարգը:
-
10.01.2018|
12:57
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթին սկսեց Սինայում` կատարելով իր առաջին այցը Չինաստան: Առավոտյան նա ելույթ ունեցավ Սինայի գիտնականների ու ուսանողների համար` քաղաք, որտեղից անցյալում սկսվել է Մետաքսի մեծ ճանապարհը: