-
08.01.2018|
22:28
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի փաստաբանը հերքել է ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունները, թե իր պաշտպանյալը ձերբակալվել է:
-
08.01.2018|
22:27
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Չինաստան այցի ժամանակ որոշել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին ձի նվիրել:
-
08.01.2018|
22:26
Հայաստանի կառավարության «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «ՀՀ կառավարության 2007-ի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ կառավարության 2010-ի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների լրամշակված նախագծերը ներկայացվել են կառավարության քննարկմանը` հաղորդում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
-
08.01.2018|
22:24
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կոչ է արել օտար պետություններին չմիջամտել իր երկրի ներքին գործերին: «Որևէ պետություն չի կարող անվտանգ միջավայր ստեղծել` հարևան պետություններում անկայունություն սերմանելով»,- ասել է նա` դիմելով Թեհրանում համաժողովի մասնակիցներին:
-
08.01.2018|
22:24
Վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 8-12-ը գտնվելու է արձակուրդում, որը կանցկացնի արտերկրում։
-
08.01.2018|
22:23
Աթենքը և Սկոպիեն կարող են վերջնական համաձայնության գալ Մակեդոնիա պետության պաշտոնական անվանման վերաբերյալ 20 տարի շարունակվող վեճում` հունական Alpha TV հեռուստաընկերության եթերում հայտարարել է Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը:
-
08.01.2018|
17:31
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Վաչե Նվերի Չիլինգարյանի սպանության դեպքի առթիվ, տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
-
08.01.2018|
13:15
Իրանի իշխանությունները գրավի դիմաց ազատ են արձակել անկարգությունների ժամանակ ձերբակալված քաղաքացիների մեծ մասին` հայտարարել է ներքին անվտանգության ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Մոնտազեր ալ-Մահդին։
-
08.01.2018|
13:14
Արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին մերժել են իրենց հարսանիքն ինքնուրույն կազմակերպել։ Նրանց արգելվել է նաև հարսանիքի վայրն ընտրել։
-
08.01.2018|
13:11
ԵՄ-ն մտադիր է հրավիրել Իրանի ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆին՝ նրա հետ իրանական հակակառավարական ելույթները քննարկելու համար, հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը։