-
06.01.2018|
18:37
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները չպետք է միջամտեն Իրանի ներքին գործերին երկրում բողոքի ակցիաների ֆոնին` ՄԱԿ-ի ԱԽ նիստում ասել է ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցչի տեղակալ ՈՒ Խայտաոն:
-
06.01.2018|
18:36
ԱՄՆ վարչակազմը մտադիր է փոփոխել Իրանի միջուկային ծրագրի հարցով Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը` կատարելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը` ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Associated Press-ին տված հարցազրույցում:
-
06.01.2018|
18:35
Սիրիացի քրդերը շարունակում են սպառազինություն և ռազմական աջակցություն ստանալ ԱՄՆ-ից` հայտարարել է Թուրքիայի նախագահը Փարիզում Ֆրանսիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
-
06.01.2018|
18:34
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնը: Տոնի առիթով մարդիկ միմյանց ողջունում են` «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի»:
-
06.01.2018|
18:33
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ բանակցություններում հայտարարել է, որ ժողովրդավարական երկրները պետք է հարգեն օրենքի գերակայությունը ահաբեկչության դեմ պայքարում՝ բարձրաձայնելով Թուրքիայում ուսանողների, դասախոսների և լրագրողների ճակատագրի վերաբերյալ մտահոգությունները` հայտնում է Reuters-ը։
-
06.01.2018|
18:32
Թուրքիան կողմ է Սիրիայում առանց նախագահ Բաշար Ասադի մասնակցության ընտրությունների անցկացման օգտին` հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսի ժամանակ։
-
06.01.2018|
18:31
Դորտմունդի «Բորուսիան» շարունակում է անգլիական «Մանչեստր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին վերադարձնելու աշխատանքները:
-
06.01.2018|
18:30
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը երեկ Armenews կայքում հրապարակել է հաղորդագրություն, որում իր անհանգստությունն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փարիզյան այցի կապակցությամբ։
-
06.01.2018|
18:08
Հոկեյի աշխարհի երիտասարդական առաջնությունն ավարտվեց Կանադայի ընտրանու հաղթանակով: Վճռորոշ եղավ երրորդ խաղակեսը, երբ 1:1 հաշվի պայմաններում շվեդները խաղավարտից մոտ երկու րոպե առաջ բաց թողեցին տափօղակ:
-
06.01.2018|
14:51
Հունվարի 6-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով շմոլ գազից թունավորվելու արդյունքում), մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Մհեր Վանիկի Զիրոյանը: