ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • ԵՊԼՀ լավագույն ուսանողը կմեկնի յոթօրյա ուղևորության՝ Պրահա

    ԵՊԼՀ լավագույն ուսանողը կմեկնի յոթօրյա ուղևորության՝ Պրահա

    21.12.2017| 18:08
    Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) լավագույն ուսանողը Մանե Ներսիսյաննն է, իսկ բուհի ամենաակտիվ ուսանող ճանաչվեց Աննա Աչոյանը:
  • Երևան է ժամանել Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին. նրա համերգը Երևանում կկայանա դեկտեմբերի 25-ին

    Երևան է ժամանել Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին. նրա համերգը Երևանում կկայանա դեկտեմբերի 25-ին

    21.12.2017| 18:07
    Քիչ առաջ Երևան է ժամանել հայ երաժշտասերների կողմից սիրված ու սպասված բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին։ Իտալացի երաժիշտը դեկտեմբերի 25-ին հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ՝ ներկայացնելով նոր համերգային ծրագիր։ Պիետրոդարկին նվագախմբի հետ կներկայացնի արգենտինական տանգոյի արքա Աստոր Պիացոլլայի ստեղծագործություններից։
  • Տիգրան Բալայան. «Թուրքիայի արտգործնախարարը պարզապես ստում է»

    Տիգրան Բալայան. «Թուրքիայի արտգործնախարարը պարզապես ստում է»

    21.12.2017| 18:00
    Թուրքիայի արտգործնախարարը պարզապես ստում է։ Եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա կարող ենք հայտարարել, թե արձանագրությունների բանակցման ընթացքում Թուրքիան խոստացել է, որ ճանաչելու է Արցախի անկախությունը:
  • Եվս մեկ միլիարդատեր նախագահ

    Եվս մեկ միլիարդատեր նախագահ

    21.12.2017| 00:25
    Լիբերալ Սեբաստիան Պինիերան վստահորեն հաղթել է Չիլիի նախագահական ընտրություններում: Նա արդեն պետությունը գլխավորել է 2010-2014-ին։ 68-ամյա միլիարդատեր պահպանողականին ընտրությունների երկրորդ փուլում դեկտեմբերի 17-ին ձայն տվեց ընտրության մասնակիցների 54,5 %-ը, որ արտացոլում է ընդհանուր աջ շրջադարձը Լատինական Ամերիկայում։
  • Սաջաթ Քարիմ․ ԵՄ - Հայաստան համաձայնագիրը «պատմական հանգրվան է մեր հարաբերությունների մեջ»

    Սաջաթ Քարիմ․ ԵՄ - Հայաստան համաձայնագիրը «պատմական հանգրվան է մեր հարաբերությունների մեջ»

    21.12.2017| 00:21
    «Եվրամիության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը պատմական հանգրվան է մեր հարաբերությունների մեջ»` Եվրամիություն - Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց հանձնաժողովի համանախագահ Սաջաթ Քարիմը:
  • Երեք նախարարները հանդիպել են Բաքվում

    Երեք նախարարները հանդիպել են Բաքվում

    21.12.2017| 00:20
    Ադրբեջանի մայրաքաղաքում հանդիպել են Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, հանդիպումից հետո Էլմար Մամեդյարովը, Մոհամադ Ջավադ Զարիֆը և Մևլութ Չավուշօղլուն հայտարարել են, թե ցանկանում են ընդլայնել եռակողմ համագործակցությունը՝ էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում:
  • Չավուշօղլու․ Անկարան Երևանի հետ ցյուրիխյան արձանագրությունները ստորագրել է որոշակի պայմաններով

    Չավուշօղլու․ Անկարան Երևանի հետ ցյուրիխյան արձանագրությունները ստորագրել է որոշակի պայմաններով

    21.12.2017| 00:17
    Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է` Թուրքիան ցյուրիխյան արձանագրությունները ստորագրել է պայմանով, որ Հայաստանը պետք է լքի «օկուպացված տարածքները»: «Անկարան Երևանի հետ ցյուրիխյան արձանագրությունները ստորագրել է որոշակի պայմաններով. Հայաստանը պետք է լքի օկուպացված տարածքները, որից հետո մենք կարգավորում ենք մեր կապերը՝ սա էր հիմնական պայմանը»,- Բաքվում հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն:
  • Նալբանդյանը Փարիզում հանդիպել է Լեմուանի հետ

    Նալբանդյանը Փարիզում հանդիպել է Լեմուանի հետ

    21.12.2017| 00:15
    Փարիզում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի հետ: Նրանք քննարկել են 2018-ին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, անդրադարձ է կատարվել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի:
  • Հույժ կարևոր հայհոյանքներ ու համբույրներ

    Հույժ կարևոր հայհոյանքներ ու համբույրներ

    20.12.2017| 23:58
    ԱԺ-ն արտահերթ նիստով կատարում է կառավարության տարեվերջյան պետպատվերը` տրցակով օրինագծեր է ընդունում` նույնիսկ ծեծկռտուքն օգտագործելով իբրև օրենսդիրի անձնվեր գործունեության մաս։
  • Ստորագրվել է մեկ պատուհանի սկզբունքով աշխատող քաղաքացիների սպասարկման միասնական կենտրոնների ստեղծման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր

    Ստորագրվել է մեկ պատուհանի սկզբունքով աշխատող քաղաքացիների սպասարկման միասնական կենտրոնների ստեղծման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր

    20.12.2017| 16:11
    Կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և «ՎՖ Ուորլդվայդ Հոլդինգս» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: