Հայաստանում բռնկած հակառուսական տրամադրությունների պայմաններում հազիվ թե տեղին լիներ որևէ դրական բան ասել ռուսաց նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին: Սակայն եթե մի կողմ դնենք նրա «հակահայկական» բնույթը և հարցին նայենք, թեկուզ և համեմատության կարգով, այն տեսանկյունից, թե նա ինչ է արել իր առաջնորդած պետության ու ժողովրդի համար, ապա կտեսնենք, որ նա այնքան էլ «հրեշավոր» քաղաքական գործիչ չէ:
Արտակ Զեյնալյանին նախագահի թեկնածու առաջադրելով՝ «Ելքը» շատ լավ գիտակցում է, որ նա ընտրվելու որևէ հնարավորություն չունի: Սրանում համոզված են բոլորը, սակայն սա քաղաքական քայլ է, որն արեց խորհրդարանի ընդդիմադիր փոքրամասնությունը:
Մարդիկ, որ իրենց սխալներն անվանում են փորձ, սովորաբար ոչինչ չեն սովորում այդ սխալներից, ու դա դառնում է փորձանք, որ համարում են անխուսափելի` ո՞վ գիտի` իր գլխին ի՞նչ կգա։ Տարեվերջը ինքնաբերաբար մարդուն կանգնեցնում է կշեռքի առաջ, որի նժարներին կորուստներն ու ձեռքբերումներն են` անցյալի մասով, ևս մի կշեռքի նա նժարում է ունեցածն ու ունենալիքը` ապագայի մասով։
Վերջին օրերին հայաստանյան գաղափարական թրենդը անվտանգության համակարգի դոկտրինի փոփոխության պահանջն է: Խոսակցությունը մամուլում սկսեց Արմեն Աշոտյանը, մի քանի ժամ անց տեղի ունեցած Ազգային անվտանգության խորհրդի նիստում խորհրդի անդամների առջև համանման խնդիր դրեց Սերժ Սարգսյանը. փորձագետները անմիջապես որսացին կարևորագույն թեման և սեփական մոտեցումներով փորձեցին «հարստացնել» ապագա դոկտրինը:
Մի՛ ենթարկվիր ամեն հողմի և մի՛ գնա ամեն շավղով, քանզի դրանք մեղավորի ու երկերեսանի մարդու բաժինն են։ Հաստա՛տ եղիր քո իմաստության մեջ, և քո խոսքը թող մե՛կ լինի։ Լսելու մեջ փութկո՛տ եղիր և պատասխան խոսքի մեջ` համբերո՛ղ։
Համայն աշխարհի հույսի ու երազի քաղաք, որի համար անձամբ Քրիստոս Տերն է լաց եղել: Քանի՜-քանի բյուր անձկալից հոգիների համար այդպես էլ մնացիր որպես դրախտի չհոտոտված Բրաբիոն ծաղիկ:
«Աստված բազմապիսի ձևերով և այլազան օրինակներով նախապես խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով. այս վերջին օրերին մեզ հետ խոսեց Իր Որդու միջոցով» (Եբր.,1. 1-2):
Այնժամ մարդեղացավ մեր Տեր Հիսուս Քրիստոս, բայց շատերը անգիտացան Նրան:
Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերանայել է Հայաստանի` թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշն արտարժույթի և տեղական արժույթի համար կայունից դեպի դրական և հաստատել է թողարկողի դեֆոլտի վարկանիշը B+ մակարդակում:
Նոյեմբերի 23-ին TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկով նոր իրողություններ են ձևավորվել Հարավային Կովկասում: Հայաստանյան կառավարիչներն այն ներկայացնում են որպես տնտեսական զարգացման, տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղության ամրապնդման կարևոր հանգրվան։ Սակայն նախագծի իրական նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է այն դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև, առաջին հերթին, տարածաշրջանային ուժերի շահերի և ռազմավարական հաշվարկների տեսանկյունից...