Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ Իսլամ Քադաֆին, հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին` հայտնում է Egypt Today-ը՝ վկայակոչելով Քադաֆիի ներկայացուցիչ Նասեմ ալ Սուլին:
ԱՄՆ զինծառայողները գտել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիին ու տեղափոխել Սիրիայի ամերիկյան ռազմակայաններից մեկը` գրել է Yeni Şafak-ը:
Մեծ Բրիտանիայի գահի հինգերորդ հավակնորդ արքայազն Հարրին, BBC-ի չորրորդ ռադիոալիքի Today հաղորդաշարի համար հարցազրույց է վերցրել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայից: Ծրագիրը կթողարկվի դեկտեմբերի 27-ին:
Իրաքի քրդական ինքնավարության տարածաշրջանային կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին կոչ է արել խորհրդարանին որոշել համընդհանուր ընտրությունների օրը` հաղորդում է Rudaw հեռուստաալիքը:
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 20-22-ին, ժամանակ առ ժամանակ, շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
ՈՒկրանիայի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում հակակառավարական «Հրաժարականի երթը», որն արդեն երրորդն է դեկտեմբերին: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու գլխավորած ակցիային մասնակցում է մի քանի հազար ակտիվիստ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր կներկայացնի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, ուր, ըստ տեղեկությունների, կոշտ մոտեցումներ են ամրագրված Չինաստանի նկատմամբ:
Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի «Ֆաթահ» շարժումը «զայրացած» ցույցերի կոչ է արել Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսի՝ Երուսաղեմ այցի դեմ: Փենսը Երուսաղեմ է այցելելու դեկտեմբերի 20-ին:
Նոյեմբերի 23-ին TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկով նոր իրողություններ են ձևավորվել Հարավային Կովկասում: Հայաստանյան կառավարիչներն այն ներկայացնում են որպես տնտեսական զարգացման, տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղության ամրապնդման կարևոր հանգրվան։ Սակայն նախագծի իրական նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է այն դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև, առաջին հերթին, տարածաշրջանային ուժերի շահերի և ռազմավարական հաշվարկների տեսանկյունից...