-
07.12.2017|
12:04
Դեկտեմբերի 6-ին Վիեննայում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Հանդիպումը սկսվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայությամբ շարունակվել առանձնազրույցի ձևաչափով։
-
07.12.2017|
11:55
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Եուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին` հայտնում է The Guardian-ը:
-
07.12.2017|
11:54
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը միացել է հալածված քրիստոնյաների աջակցության #StandTogether արշավին, գրում է Allstandtogether.com-ը, որ վկայում է կրոնական ազատության պաշտպանության գործին այս երկրի հաստատուն հանձնառության մասին:
-
07.12.2017|
11:53
Չորս թուրք մտավորականները, որ սեպտեմբերի 22-ին ճանաչողական այցով մեկնել էին Լեռնային Ղարաբաղ, հայտարարել են, որ Թուրքիայում ոչ մի հետաքննություն չկա և իրենք չեն զղջում այցի համար:
-
07.12.2017|
11:52
Հանդիպմանը քննարկվել են Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում տեղի ունեցած գագաթնաժողովների պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։ Հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
-
07.12.2017|
11:51
Նիժնի Նովգորոդի ГАЗ ավտոգործարանի աշխատողների և վետերանների հետ հանդիպմանը Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ առաջադրվելու է 2018-ի նախագահական ընտրություններում:
-
07.12.2017|
11:50
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխել չարժի և պետք է պահպանել ստատուս քվոն, փոխանցում է Reuters-ը:
-
07.12.2017|
11:49
ԵՄ-ն ու Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը ծրագրում են Հայաստանի կապիտալի շուկայում 40 մլն եվրոյի ներդրումներ կատարել:
-
07.12.2017|
11:48
ԱՄՆ-ը ցանկանում է պատերազմ սկսել Մերձավոր Արևելքում. Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու «թշնամիների» ցանկությունը խոսում է նրանց անզորության մասին` հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր խորհրդի ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին:
-
07.12.2017|
11:47
Հարավային Կորեայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչնյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 12-րդ նստաշրջանում որոշում է կայացվել Հայաստանի ներկայացրած «Քոչարի, ավանդական խմբապար» («Kochari, traditional group dance») հայտն ընդգրկել Մարդկության ոչնյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: