-
27.11.2017|
20:07
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն Բաթումի «Լեո Գրանդ» հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի եւ վիրավորների պատճառ է դարձել:
-
27.11.2017|
20:04
ՀՀ առողջապահության նախարարությունում նոյեմբերի 27-ին տրվեց Հայաստանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ ինքնաթեստավորման փուլի մեկնարկը։
-
27.11.2017|
20:00
«Ելք» խմբակցության` «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը եզրափակիչ ելույթում նշեց, որ խորհրդարանական որևէ ուժ «Ելքի» նախաձեռնության հետևում չկա:
-
27.11.2017|
19:57
ԱԺ-ում «Ելք» խմբակցության «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներում հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե ԵԱՏՄ պայմանագրին միանալուց հետո հետընթաց է եղել սոցիալ-տնտեսական մի քանի ոլորտներում:
-
27.11.2017|
19:53
ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պատճառով թանկանում է առաջին անհրաժեշտության արտադրանքի գրեթե 900 տեսակ, ըստ որում՝ 759-ը կթանկանա արդեն 2018-ի հունվարի սկզբին` ԱԺ-ում «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրից Հայաստանի դուրս գալու գործընթացի մեկնարկի մասին» լսումների ժամանակ, ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
-
27.11.2017|
19:51
Չկասկածեք, որ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ կազմից, Ադրբեջանը կդառնա ԵԱՏՄ անդամ, ԱԺ-ում «Ելքի» նախաձեռնությամբ` ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
-
27.11.2017|
19:47
ԵԱՏՄ անդամակցությունից հետո Հայաստանում ուղիղ ներդրումները նվազել են, «Ելք» խմբակցության` ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու մասին ԱԺ հայտարարության նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ նշեց «Ելքի» անդամ Արամ Սարգսյանը:
-
27.11.2017|
19:46
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով վաղը Երևան է ժամանում Իրանի ԱԳ նախարար Մուհամադ Զարիֆը: Նախատեսված են նրա հանդիպումները Հայաստանի նախագահի, վարչապետի և ԱԳ նախարարի հետ` հաղորդում է Հայաստանում Իրանի դեսպանատան կայքէջը:
-
27.11.2017|
19:45
Վաշինգտոնի վերջնական նպատակը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն է` թուրքական Kanal 24 հեռուստաընկերության եթերում հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:
-
27.11.2017|
19:44
Նոյեմբերի 26-ին Փարիզում Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ստանձնել է 84 անդամ, ասոցացված և դիտորդ պետություն ու կառավարություն միավորող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ԱԳ նախարարների համաժողովի նախագահությունը։