Իրանի նախագահ Հասան Ռոհանին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հեռախոսազրւյցում ասել է, որ «ազգային կոնգրեսը», որը ներառելու է սիրիական հարցով հակադիր դիրքորոշում ունեցող ուժերի, կարող է օգնել կայունություն և անվտանգություն բերել պատերազմից ավերված երկրիր` հաղորդել է Իրանի պետական IRNA գործակալությունը։
Նոյեմբերի 24-ին` ուրբաթ օրը, Բրյուսելում հրավիրվեց Արևելյան գործընկերության վեհաժողովը բոլոր 6 երկրների մասնակցությամբ, ոչ առանց դժվարության ընդունվեց հռչակագիրը և առանց խոչընդոտների ստորագրվեց երկար սպասված համաձայնագիրը Հայաստանի հետ:
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան աղջկան Ջանինային, մեղադրում է այն բանում, որ նա քրոջ հետ օգնել է Դիեգոյի նախկին կնոջը՝ Կլաուդիա Վիլյաֆանին, իրենից 3,8 միլիոն եվրո գողանալու գործում:
Նոյեմբերի 25-ին Day.Az-ին հարցազրույց է տվել Միլի մեջլիսի պատգամավոր Այդին Միրզազադեն և հայրենակիցներին բացատրել է, որ Արևելյան գործընկերության «Վեհաժողովն ուղղված է քաղաքական գործակցության բարելավմանը, Արևելյան գործընկերության երկրների արդյունավետ ինտեգրմանը ԵՄ տնտեսության մեջ և ԵՄ-ի տրամադրած ֆինանսական աջակցության ծավալների մեծացմանը»:
ՌԴ ֆինանսների նախկին նախարար, «Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի» ղեկավար Ալեքսեյ Կուդրինը մտադիր չէ առաջադրվել 2018-ի մարտի նախագահական ընտրություններում:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 25-26-ին Փարիզում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարների 34-րդ համաժողովին։ Փարիզի համաժողովում Հայաստանը կստանձնի Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահությունը։
Հայաստանյան գրաշուկան համալրվել է այլընտրանքային գրադարանով, որն ընթերցասերներին հնարավորություն է ընձեռում վարձել գիրքը: Նախաձեռնությունը գործում է 2017-ի հունվարից: Հեղինակը ՎԱՀԵ ԲԱՂԻՆՅԱՆՆ է:
Նոյեմբերի 26-ին, ժամը 19։00-ին տեղի կունենան Երևանյան գրքի փառատոնի փակման և մրցանակաբաշխության արարողությանը, որին կմասնակցի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Փաշինյանն ու Թրամփը հատուկ ուղերձներով ազդարարեցին ԹՐԻՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը։ Սյունիքում՝ Մեղրիի մի քանի հատվածներում, իբր արդեն սկսվել են շինարարական նախապատրաստական աշխատանքները...