Կարեն Կարապետյանի հասցեին հնչող քննադատությունները հիմքեր չունեն` ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով քառօրյայում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների քննադատություններին:
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մինչև 2017-ի ավարտը կայցելի Ադրբեջան, Հայաստան և Վրաստան: Այս պահին ճշտվում են ժամկետները:
Վրաստանի իշխանությունները մեծապես նպաստել են Բելառուսի և Արևմուտքի հարաբերությունների կարգավորմանը` Մինսկում` Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Սեպտեմբերին Բունդեսթագի ընտրություններից հետո կոալիցիոն բանակցությունները, որոնց մասնակցում էին իշխող քրիստոնեա-դեմոկրատները, կանաչները և ազատ դեմոկրատները, տապալվել են` հայտարարել է ազատ դեմոկրատների առաջնորդ Քրիստիան Լինդները:
Նոյեմբերի 24-ին ԵՄ պետությունները և Արևելյան գործընկերության 6 երկրները` ՈՒկրաինան, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Բելառուսն ու Հայաստանը, Բրյուսելում կավաքվեն 5-րդ համաժողովին:
Վանաձորի ավագանու «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել` դատապարտելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարությունը, միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ մտադիր են կյանքի կոչել վանաձորցիներին տված իրենց խոստումները` ստանձնելով քաղաքի կառավարման համատեղ պատասխանատվությունը։
Նոյեմբերի 16-19-ը Երևանում հայ և վրացի ավելի քան քառասուն աշակերտի համար իրականացվեց «Պարը դպրոցում» նախագիծը: Հանդիպումը տեղի ունեցավ PASH ծրագրի և Վրաստանի Գյոթե Ինստիտուտի նախաձեռնությամբ։ Նախագծի նպատակն էր պարի միջոցով մերձեցնել տարբեր երկրների դպրոցականներին, ինչպես նաև նպաստել գերմաներենի ուսուցմանը։
Այսօր տեղի է ունենալու ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային լայն ճանաչում ունեցող հայազգի դաշնակահար ՀայկՄելիքյանի մենահամերգը՝բացառիկ վիրտուզ ծրագրով. մեկ ամբողջական բաժինմ իայն Շոպեն, այնուհետև՝ Սկրյաբին և երևանյան երաժշտական կյանքում գրեթե չկատարվող Ստրավինսկու ամենախրթին ստեղծագործություններից մեկը՝ «Պետրուշկա» դաշնամուրային սյուիտը:
Օգոստոսի 15-ից հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Գյումրի, Ախուրյան, Աշոցք, Մարալիկ, Արթիկ համայնքներում իրականացվեց «Մի՛ սպանիր» խորագրով ծրագիրը՝ ուղղված պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելմանը։
Նոյեմբերի 23-ին TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկով նոր իրողություններ են ձևավորվել Հարավային Կովկասում: Հայաստանյան կառավարիչներն այն ներկայացնում են որպես տնտեսական զարգացման, տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղության ամրապնդման կարևոր հանգրվան։ Սակայն նախագծի իրական նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է այն դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև, առաջին հերթին, տարածաշրջանային ուժերի շահերի և ռազմավարական հաշվարկների տեսանկյունից...