-
14.11.2017|
12:56
ԱՄՆ-ի հեղինակավոր Chronicle Books հրատարակչությանը շուտով կտպագրվի Հայատանի և Արցախի խոհանոցին նվիրված «Լավաշ» խոհարարական գիրքը։ Գրքի նախաձեռնողներ և հեղինակներ՝ ԱՄՆ-ից մրցանակակիր գրող Քեյթ Լիհին, գաստրոնոմիկ լուսանկարիչ Ջոն Լին և շեֆ խոհարար Արա Զադան այս շաբաթ ուղևորվել են Հայաստան։ Նրանք սկսել են գրքի առաջին փուլի ուսումնասիրությունները՝ մեկնելով երկրի տարբեր մարզեր՝ գտնելու հայկական խոհանոցի ուտեստների պատրաստման ավանդական ձևերը։
-
14.11.2017|
12:10
Հայաստանում համակարգիչների օգտատերերի գրեթե քառորդ մասը 2017թ. երրորդ եռամսյակի ընթացքում բախվել է համացանցում գրոհի ենթարկվելու վտանգին։ Տեղեկացնում է «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը: Այդ ցուցանիշով Հայաստանը չորրորդ տեղն է գրավել աշխարհի երկրների շարքում։ «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության փորձագետների վերլուծության արդյունքների համաձայն՝ Հայաստանում օգտատերերի 23,77 տոկոսը համացանցում բախվել են վնասաբեր ծրագրերի (Malware) կողմից գրոհի ենթարկվելու փորձերին։
-
14.11.2017|
11:40
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է. «Մեր հարաբերությունները վերականգնվել են գրեթե լիովին»:
-
14.11.2017|
11:39
Թուրքիայի և Ռուսաստանի համերաշխությունը տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման հարցում էլ ավելի է ամրապնդում երկրների հարաբերությունները, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում հանդիպման ժամանակ։
-
14.11.2017|
11:38
Բրյուսելը չի դիտարկում Թեհրանի դեմ որևէ նոր պատժամիջոց կիրառելու հնարավորությունը` ասել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին. «Մենք չենք քննարկել պատժամիջոցներ մտցնելու հարցը ոչ այսօր, ոչ անցած շաբաթ, և ապագայում ևս չենք նախատեսում ԵՄ-ի՝ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու քննարկում»:
-
14.11.2017|
11:37
Ռուսական «Տաշիր» ընկերությունների խումբը Հայաստանի ներդրողների ակումբի և միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համատեղ պատրաստվում է առաջիկա տարիներին 1 միլիարդ դոլարի ներդրում կատարել Հայաստանի էներգետիկայի ոլորտում` հայտարարվել է «Ռեդիսոն Բլու» հյուրանոցում «Տաշիրի» ներդրումային ծրագրի ներկայացման ժամանակ, որին ներկա է գտնվել նաև նախագահ Սերժ Սարգսյանը:
-
14.11.2017|
10:50
Նոյեմբերի 10-ին մինչև 21 տարեկանների ֆուտբոլի Հայաստանի ընտրանին Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Ավանի ակադեմիայի մարզադաշտում մրցել է Ռուսաստանի ընտրանու հետ ու զիջել 1։2 հաշվով:
-
14.11.2017|
10:48
Միջոցառմանը, բնականաբար, ներկայացվել է գնդակի պաշտոնական անվանումը` Telstar 18: Այն Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնության գնդակի` Telstar-ի փաստացի վերընթերցումն է Adidas-ի կողմից:
-
14.11.2017|
10:45
Հայտնի է դարձել Վերին Նորավանքի տեղադրման վայրը, որը մինչ այժմ հստակեցված չէր: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Վայոց ձորի պատմության նոր էջեր. Վերին Նորավանքի տեղը» գրքի հեղինակ, անկախ հետազոտող ՏԻԳՐԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ:
-
14.11.2017|
10:43
Զրուցակիցս «Նարեկացի» արվեստի միության տնօրեն ԼԵՎՈՆ ԻՎԱՆՅԱՆՆ է: