25.10.2017|
15:25
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ղրղզստանի վարչապետ Սաֆար Իսակովին: Կարեն Կարապետյանը շնորհավորել է նրան` պաշտոնի ստանձնման կապակցությամբ, հետագա հաջողություններ մաղթել և վստահություն է հայտնել, որ երկու ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերությունները լավ հիմք են՝ քաղաքական երկխոսության ընդլայնման, փոխշահավետ տնտեսական նախագծերի իրականացման համար: