Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • Մարդու միտքը շարունակում է աշխատել մահից հետո

    Մարդու միտքը շարունակում է աշխատել մահից հետո

    19.10.2017| 23:47
    Մարդիկ երբեմն պնդում են, որ մահվան շեմին` տեսել են իրենք իրենց կողքին քայլելիս կամ լսել են՝ ինչպես է բժիշկն արձանագրում իրենց մահը:
  • Իրանի փոխնախագահը ժամանել է Թուրքիա

    Իրանի փոխնախագահը ժամանել է Թուրքիա

    19.10.2017| 23:46
    ԻԻՀ փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին ժամանել է Թուրքիա և հանդիպել է վարչապետ Բինալի Յիլդիրիմի հետ` հայտնում է «Բիրգյունը»:
  • Պոպուլիզմ` ըստ Պուտինի

    Պոպուլիզմ` ըստ Պուտինի

    19.10.2017| 23:45
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել բարձրաստիճան պետպաշտոնյաների աշխատավարձերը 10 տոկոսով նվազեցնելու որոշումը երկարաձգելու մասին:
  • Քրդերն Իրաքում կորցրին` ինչ ձեռք էին բերել Սադամ Հուսեյնի տապալումից հետո

    Քրդերն Իրաքում կորցրին` ինչ ձեռք էին բերել Սադամ Հուսեյնի տապալումից հետո

    19.10.2017| 23:44
    The Independent-ի Մերձավոր Արևելքի գծով թղթակից Պատրիկ Քոկբորնն անդրադարձել է Քիրկուկում քրդական փեշմերգայի նահանջին՝ նշելով, որ քրդական երկու խոշոր քաղաքական ուժերը պայմանավորվել էին նահանջի մասին դեռևս մինչ իրաքյան բանակի գրոհը:
  • Քիրկուկի նահանգապետը հաստատել է 100 000 քրդերի՝ Քիրկուկից գաղթելը

    Քիրկուկի նահանգապետը հաստատել է 100 000 քրդերի՝ Քիրկուկից գաղթելը

    19.10.2017| 23:42
    Իրաքյան Քիրկուկի նահանգապետ Նաուզադ Հադին Reuters-ին տված հարցազրույցում հաստատել է 100 000 քրդերի՝ Քիրկուկից դուրս գալը: Նա նշել է, որ 18 000 քուրդ ընտանիք շարժվել է Էրբիլ և Սուլեյմանիա` Քիրկուկի քուրդ բնակչության 90 տոկոսը:
  • Կարդինալ Մազարինիի ադամանդն աճուրդի կհանվի

    Կարդինալ Մազարինիի ադամանդն աճուրդի կհանվի

    19.10.2017| 23:41
    Christie’s աճուրդային տան Magnificent Jewels աճուրդի ժամանակ վաճառքի կհանվի 19,07- կարատանոց ադամանդ, որ պատկանել է կարդինալ Մազարինիին։ Մազարինին, որ 17-րդ դարում եղել է Ֆրանսիայի վարչապետը, 18 հազվագյուտ ադամանդից հավաքածու է ունեցել, այդ թվում` Le Grand Mazarin ադամանդը՝ բաց վարդագույն երանգով քարը, որ հայտնաբերվել էր Հնդկաստանում:
  • Արքայազն Հարին ընկերուհուն ծանոթացրել է Էլիզաբեթ 2-րդի հետ

    Արքայազն Հարին ընկերուհուն ծանոթացրել է Էլիզաբեթ 2-րդի հետ

    19.10.2017| 23:40
    Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին ընկերուհուն՝ Մեգան Մարքլին, ծանոթացրել է թագուհի Էլիզաբեթ 2-րդի հետ, գրում է The Daily Mail-ը: Բուքինգհեմյան պալատում նրանք միասին թեյել են:
  • 650-ամյակի բանաձև Սեյմում

    650-ամյակի բանաձև Սեյմում

    19.10.2017| 23:31
    Լեհաստանի Սենատն ի նշանավորումն Լեհաստանում հայերին տրված հատուկ արտոնության 650-ամյա հոբելյանին` ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության ներկայությամբ հոկտեմբերի 19-ի նիստում ընդունել է բանաձև:
  • Բիենալե Հայաստանում

    Բիենալե Հայաստանում

    19.10.2017| 23:29
    Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Իտալիայի ժամանակակից արվեստի հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեֆանո Ապուզոն ստորագրեցին հուշագիր, որով պայմանավորվում են 2018-ի հոկտեմբերին Հայաստանում առաջին անգամ կազմակերպել ժամանակակից արվեստի միջազգային բիենալե՝ հայ և օտարերկրյա արվեստագետների մասնակցությամբ:
  • Արամ Ա կաթողիկոսը ՄԻԵԴ-ի դեմ

    Արամ Ա կաթողիկոսը ՄԻԵԴ-ի դեմ

    19.10.2017| 23:28
    Բրյուսելում Եվրոպայի Հայ դատի գրասենյակի կողմից անցկացվող Եվրոպահայերի 4-րդ համագումարին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը քննադատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հապճեպ որոշումն ու անարդար մոտեցումը Սիսի կաթողիկոսարանի վերադարձի գործով: