ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե ժամանակն է ավարտին հասցնելու ամերիկյան նախագահական վերջին ընտրություններին ռուսների հնարավոր միջամտության հետաքննությունը:
WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժը 20 000 եվրո է առաջարկում տեղեկությունների համար, որոնք կօգնեն Մալթայում սպանված լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի մահվան հանգամանքները բացահայտելու հարցում:
ՄԱԿ-ը Հյուսիսային Կորեայի դեմ կիրառված ներմուծման և արտահանման պատժամիջոցները խախտող 4 նավերի արգելել է աշխարհի որևէ նավահանգիստ մտնել: ՄԱԿ պատժամիջոցների կատարման հանձնաժողովի պատասխանատու Հյու Գրիֆիթսը Նյու Յորքում ճեպազրույցի ժամանակ ասել է, որ արգելքն ուժի մեջ է մտել անցյալ հինգշաբթի:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման անցկացումը և կոչ է արել հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Իրաքի զինված ուժերը գրավել են Քիրկուկը` հաղորդում է քրդական Rudaw հեռուստաալիքը: Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին կարգադրել է վիճելի տարածքներից Քրդստանի դրոշները հանել ու բարձրացնել Իրաքի դրոշները:
Հոկտեմբերի 17-ին ամերիկահայ ռոք երգիչ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանը մասնակցեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի փորձին։ Նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կատարում էր Թանկյանի հեղինակած «Օրկա» սիմֆոնիան։
Հոկտեմբերի 25-ին, ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա համերգ-հանդիպում կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Շաքարյանի հետ:
Beeline–ի աջակցությամբ հանձնվել է տպագրության Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատմությունը ներկայացնող ծավալուն աշխատությունը:
Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում հոկտեմբերի 5-8-ն անցկացվել է «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնը, որին մեծ հաջողությամբ մասնակցել են նաև հայ արտիստները:
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Փաշինյանն ու Թրամփը հատուկ ուղերձներով ազդարարեցին ԹՐԻՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը։ Սյունիքում՝ Մեղրիի մի քանի հատվածներում, իբր արդեն սկսվել են շինարարական նախապատրաստական աշխատանքները...