12.10.2017|
23:47
Հոկտեմբերի 9-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: Կողմերը քննարկեցին ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հնարավորությունները: Բելառուսի նախագահը հատուկ նշեց, որ չի պատրաստվում «որևէ մեկի առաջ արդարանալ» Բաքվին զենք մատակարարելու համար (ակնհայտորեն խոսքը ՀԱՊԿ-ի դաշնակից Հայաստանի մասին է), քանի որ դա արգելված չէ միջազգային որևէ պայմանագրով ու պատժամիջոցով: