-
03.10.2017|
13:32
Երևանում բնակատեղ չունեցող մի խումբ պատգամավորների բնակարանի վարձը ԱԺ-ն վճարում է պետբյուջեի հաշվին։ «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով Երևանում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում ստանալու համար ԱԺ ղեկավարությանն են դիմել 10 պատգամավորներ.
-
03.10.2017|
13:30
ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռադ ալ Հուսեյնն Իսպանիայի իշխանություններին կոչ է արել հանգամանորեն հետաքննել Կատալոնիայում հանրաքվեի ժամանակ ուժ կիրառելու դեպքերը` ասված է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության հայտարարության մեջ։
-
03.10.2017|
12:48
Պաղեստինի ազգային համաձայնության կառավարությունն աշխատանքի է ձեռնամուխ լինում Գազայի հատվածում` առափնյա միջատարածք ժամանելուց հետո հայտարարել է վարչապետ Ռամի Համդալան` տեղեկացնում է Sky News Arabia հեռուստաալիքը:
-
03.10.2017|
12:47
2017-ի օգոստոս-սեպտեմբերին Հայաստանում 1 կգ նորզելանդական կարագի մանրածախ վաճառքի գինը կազմել է 3842 դրամ, մինչդեռ 2016-ին նույն ժամանակահատվածում եղել է 2779 դրամ, գինը բարձրացել է 38 տոկոսով` ասել է ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը։
-
03.10.2017|
12:25
Սեպտեմբերի 30-ին Ստեփանավանում գտնվող «Սոճուտ» դենդրոպարկում մեկնարկեցին Եվրոպական ժառանգության օրերը` «Ժառանգությունը և բնությունը» խորագրով: Մեկնարկը տվեցին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ՀՀ բնապահպանության փոխնախարար Էրիկ Գրիգորյանը:
-
03.10.2017|
12:23
Լաս Վեգասում հարձակման զոհերի թիվը հասել է 59-ի: Իշխանությունները հայտարարում են, որ վերջին տվյալներով կրակոցներից առնվազն 527 մարդ է վիրավորվել։ Հարձակման շարժառիթը դեռևս հայտնի չէ։
-
03.10.2017|
12:22
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին:
-
03.10.2017|
12:21
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, իր «Ամաք» լրատվական գործակալության միջոցով այսօր հայտարարեց, թե ստանձնում է Լաս Վեգասի զինված հարձակման պատասխանատվությունը: ԻՊ-ը նշել էր, թե հարձակվողը մահմեդականություն է ընդունել «մի քանի ամիս առաջ», սակայն որևէ ապացույց չէր ներկայացրել:
-
03.10.2017|
12:03
«Արմսես» գիտակրթական կենտրոն» հասարակական կազմակերպության և Երևանի պետական համալսարանի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի համատեղ ջանքերով գործարկվել է «Ապրիլյան պատերազմ 2016» կայքը:
-
03.10.2017|
12:01
Սիրված երգչուհի Նարգիզ Զակիրովան առաջին անգամ Հայաստանում՝ իր աննախադեպ «Вдвоем» համերգային ծրագրով:Համերգը կկայանա հոկտեմբերի 8-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: