-
30.09.2017|
16:44
ԱԺ պատգամավոր, «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հետ այս կամ այն կերպ առնչվող ընկերություններում, ձեռնարկություններում հարկային մասսայական ստուգումներ են իրականացվում:
-
30.09.2017|
16:37
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության անդամներին, որ Հայաստանում են՝ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտագնա նիստին:
-
30.09.2017|
16:34
Սեպտեմբերի 29-ին ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը և ՀՀ ԱԺ ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Ազգային ժողովում հանդիպել են Արցախի Հանրապետության Թալիշ գյուղի բնակիչների հետ:
-
30.09.2017|
16:31
Մոսկվայում կայացել է Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի դիվանագետների հանդիպումը: Բանակցությունները վարում են ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Օլեգ Բուրմիստրովը և Հյուսիսային Կորեայի ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի հարցերով վարչության ղեկավար Ցոյ Սոն Հին:
-
30.09.2017|
16:29
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել անցած շաբաթ Լեռնային Ղարաբաղ այցելած թուրք մտավորականների դեմ՝ նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելով և դիմելով Թուրքիայի իրավապահ մարմիններին:
-
30.09.2017|
16:27
ԱՄՆ պետական դեպարտամենտը նախապատրաստում է նախագահ Դոնալդ Թրամփի այցը Չինաստան։ Պեկին է մեկնել պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։ Նա Չինաստանի ղեկավարների հետ քննարկելու է երկկողմ հարաբերություններին և Հյուսիսային Կորեային առնչվող հարցեր:
-
30.09.2017|
16:22
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին:
-
30.09.2017|
16:20
Հոկտեմբերի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը։
-
30.09.2017|
16:19
Ադրբեջան կատարած իր այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումներն է ներկայացրել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը Երևանում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ:
-
30.09.2017|
16:15
81 տարեկան հասակում Շվեյցարիայում մահկանացուն է կնքել լեգենդար Լյուդմիլա Բելոուսովան: