Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • «Բոլոր գործոնները վերլուծվել են»

    «Բոլոր գործոնները վերլուծվել են»

    30.09.2017| 13:23
    «Ներում շնորհելուց առաջ վերլուծվում են բազմաթիվ գործոններ: Այս պահին պատրաստ չեմ արձագանքելու Ձեր բարձրաձայնած դեպքին, թե ինչ գործոններ են վերլուծվել, սակայն վստահեցնում եմ, որ բոլոր գործոնները վերլուծվել են»,- կառավարության երեկվա նիստից հետո իր հաշվետվություն-ասուլիսում ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
  • Հայաստան-Սփյուռք համաժողովի  լույսն ու ստվերը

    Հայաստան-Սփյուռք համաժողովի լույսն ու ստվերը

    29.09.2017| 07:41
    Օրերս կայացած «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովին որոշ քաղաքական շրջանակներ ու լրատվամիջոցներ ի սկզբանե, չգիտես ինչու, որոշեցին վերագրել բացառիկ, աննախադեպ նշանակություն։ Այդ բացառիկությունը, թերևս, ավելի շատ ներիշխանական սպասվող փոփոխությունների համատեքստում էր. բոլորն աշխատում էին համաժողովում հնչող ելույթներում գտնել քաղաքական առաջիկա զարգացումների վերաբերյալ որոշակի ենթատեքստեր։
  • Սորոսի հիմնադրամը որպես այլասերումների և պետական հեղաշրջումների հովանավոր

    Սորոսի հիմնադրամը որպես այլասերումների և պետական հեղաշրջումների հովանավոր

    29.09.2017| 07:01
    «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը` «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության և «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպության հետ համատեղ, սեպտեմբերի 26-ին Երևանում կազմակերպել էր «Բաց հասարակության հիմնադրամ Հայաստան» կազմակերպությունը որպես այլասերումների և պետական հեղաշրջումների հովանավոր» անվանմամբ համաժողով:
  • Ասում են...

    Ասում են...

    29.09.2017| 02:33
    ...թե նոր քաղաքական նստաշրջանին ընդառաջ, ԲՀԿ «քարոզչական քիլլերներին» Գագիկ Ծառուկյանը, որը կրկին «նախագահ ջան» կարգավիճակում է հայտնվել, խստիվ զգուշացրել է` ավելորդ ձեն-ծպտուն չհանել, չքննադատել իշխանություններին, այդ թվում` կառավարությանը, «ընկերոջ համար հոգի տալ», որովհետև սպասում կա, որ 2018-ին կարող են կոալիցիայում հայտնվել, ինչի «շոշափելի արդյունքներն իրենց մաշկի վրա են արդեն զգում մի շարք ԲՀԿ-ականներ` ձեռք բերելով հէկեր, «ԲԷԿ-եր, ՇԵԿ-եր»` ժպիտով ասաց մի ԲՀԿ-ական: Մնացյալներն էլ պաշտոնի լուռ սպասմամբ են տոգորված:
  • Գենադի Զյուգանովը պարգևատրել է Ռուբեն Թովմասյանին

    Գենադի Զյուգանովը պարգևատրել է Ռուբեն Թովմասյանին

    29.09.2017| 02:15
    Լրանում է Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության 100-ամյակը: Այդ առթիվ ՌԴ կոմունիստական կուսակցությունը գնահատում է իր այն կուսակիցներին, ովքեր այս տարիներին իրենց ներդրումն են ունեցել կուսակցական գաղափարները տարածելու գործում: Հայաստանի կոմկուսի նախկին քարտուղար Ռուբեն Թովմասյանը ևս պարգևատրվել է հեղափոխության 100-ամյակի մեդալով: Նրան այդ պատվին արժանացրել է ՌԴ ԿԿ առաջնորդ Գենադի Զյուգանովը:
  • Երրորդ կողմը՝  մեր թշնամու մասին

    Երրորդ կողմը՝ մեր թշնամու մասին

    29.09.2017| 02:03
    Տարօրինակ ոչինչ չկա, երբ երկու հակամարտող պետությունների լրատվամիջոցները միմյանց մասին բացառապես բացասաբար են արտահայտվում. չափից դուրս մեծ է փոխադարձ ատելությունը: Սակայն, մյուս կողմից, թշնամուն ավելի լավ ճանաչելու համար պիտի իմանաս նրա բոլոր թույլ և ուժեղ կողմերը: Համենայն դեպս, նորերս Մոսկվայում կայացած «Մոսկվա-Բաքու առանցք» կոնֆերանսում հնչած փորձագիտական շատ կարծիքներ կարող են առնվազն խոհերի ու համեմատությունների տեղիք տալ:
  • «Առաջարկի նպատակը ոչ թե պատժիչ  համակարգի խստացումն է, այլ բուժաշխատողների  նկատմամբ ոտնձգությունների կանխարգելումը»

    «Առաջարկի նպատակը ոչ թե պատժիչ համակարգի խստացումն է, այլ բուժաշխատողների նկատմամբ ոտնձգությունների կանխարգելումը»

    29.09.2017| 01:58
    ԱԺ պատգամավորներ Կարեն Ավագյանը և Հրայր Թովմասյանը նախապատրաստել են ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ, որը նախատեսում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց կամ բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքում սահմանել տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
  • «Իսկական» ընկերը

    «Իսկական» ընկերը

    29.09.2017| 01:55
    Չնայած վարչապետ Կարեն Կարապետյանը Գագիկ Ծառուկյանի «ընկերն» է, բայց խմբակցության անդամներին հրահանգել է չխնայել նրան ու քննադատել որքան կարող են: Ինչո՞վ է արժանացել նրա ընկերն այսպիսի մեծ «պատվի»: Պարզվում է՝ քաղաքականության մեջ ընկերությունը վերջանում է այնտեղ, որտեղից սկսվում են կոալիցիոն պայմանավորվածությունները:
  • «Սելֆիի ձողն» ու նախանձը

    «Սելֆիի ձողն» ու նախանձը

    29.09.2017| 01:53
    Բաքվում կայացած համաժողովին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի և «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանի մասնակցությունը բավական մեծ արձագանք ունեցավ:
  • Նախագիծը պատրաստ է, նախարարը` գոհ

    Նախագիծը պատրաստ է, նախարարը` գոհ

    29.09.2017| 01:47
    Երեկվանից 2018-ի պետբյուջեի նախագիծը «ճանապարհ ընկավ» օրենսդիր մարմին: Հայաստանի գլխավոր ֆինանսիստ ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆԸ համոզված է, որ գալիք տարում կունենանք 4,5 % տնտեսական աճ, իսկ եկամուտը կկազմի 1 տրիլիոն 307 մլրդ դրամ: