-
28.09.2017|
14:06
Այս տարի Եվրոպական ժառանգության օրերը անցկացվում են «Ժառանգությունը և բնությունը» խորագրով: Ծրագրի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Լոռու մարզի Է. Լեոնովիչի անվան Սոճուտ դենդրոայգում և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց-թանգարանում՝ ՀՀ մշակույթի և բնապահպանության նախարարությունների և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ մշակութային ծրագրով:
-
28.09.2017|
13:03
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, ազատ է արձակվել: Այս մասին տեղեկացրել է քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Խաչիկյանն ազատ է արձակվել պատժի լրիվ կրումով:
-
28.09.2017|
12:34
Սերգեյ Փարաջանովի թանգարանում սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային կինոակադեմիայի հերթական նիստը: Նիստը ղեկավարել է Կինոակադեմիայի գլխավոր քարտուղար, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը:
-
27.09.2017|
20:27
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կայցելեն հոկտեմբերի սկզբին` ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Համանախագահներին մենք սպասում ենք հոկտեմբերի սկզբին: Նրանք այցի ընթացքում կնախապատրաստեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը»,- նշեց նա:
-
27.09.2017|
20:26
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուսով է, որ Իրաքյան Քրդստանում հանրաքվեից հետո կխուսափեն լարվածությունից:
-
27.09.2017|
20:26
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում պնդեց, որ ԵԱՏՄ-ի կազմում Հայաստանն անելիք չունի։
-
27.09.2017|
20:25
ՀՀԿ խմբակցությունը չի տեսնում որևէ անհրաժեշտություն՝ ստեղծելու ԱԺ ժամանակավոր հանձնաժողով՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը։
-
27.09.2017|
20:24
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Ելք» խմբակցության նախագիծը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին այսօր չքննարկվեց, քանի որ նախագծի հիմնական զեկուցող՝ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը չէր ներկայացել նիստին։
-
27.09.2017|
20:23
Ես չեմ խոսել ինչ-որ կոնկրետ տարածքների մասին, այլ խոսել եմ եռանախագահող երկրների նախագահների հինգ հայտարարություններում պարունակվող երեք սկզբունքների ու 6 տարրերի մասին` լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն՝ անդրադառնալով «Հայաստան-Սփյուռք» համաժողովում իր ելույթին:
-
27.09.2017|
20:21
ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը պատրաստ է քննարկելու Եվրասիական միությունից դուրս գալու «Ելք» դաշինքի նախաձեռնությանը միանալու հարցը։
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը «Ազատության» հետ զրույցում ասաց` թեև կասկածում է, որ կմիանան, բայց հիմնավորումներ ցանկանում են լսել։