-
27.09.2017|
11:50
ՌԴ կառավարությունը հաստատել է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի թեկնածությունը նավթային հսկա «Ռոսնեֆթի» տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում:
-
27.09.2017|
11:49
Վրաստանի խորհրդարանն արտահերթ նիստում ձայների մեծամասնությամբ երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու փաթեթը, որ նախատեսում է անցում կառավարման խորհրդարանական համակարգի:
-
27.09.2017|
11:48
Իսրայելի դրոշ թափահարելը չի փրկի Քրդստանի ռեգիոնալ կառավարությանը մեկուսացումից` հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ նշելով, որ ռազմական ու տնտեսական պատժամիջոցների տարբերակներն իր սեղանին են:
-
26.09.2017|
18:59
ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անցկացված անկախության վերաբերյալ հանրաքվեին՝ տարածելով հայտարարություն: Պետքարտուղարության մամուլի խոսնակ Հիզեր Նոյերթն ասել է, որ ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է անկախության հանրաքվեի անցկացմամբ:
-
26.09.2017|
18:58
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ Իրաքյան Քրդստանի հանրաքվեի կազմակերպիչները պատասխան կտան իրենց արածների համար։ Ըստ նրա ՝ հանրաքվեն ամբողջովին անօրինական է, հայտնում է diken.com.tr կայքը:
-
26.09.2017|
18:57
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ երբ իրենք սկսեն կիրառել նախատեսված պատժամիջոցներն Իրաքյան Քրդստանի դեմ՝ սովի կմատնեն ամբողջ ժողովրդին, և այդ դեպքում քրդերին չի օգնի անգամ Իսրայելը, գրում է t24.com.tr կայքը:
-
26.09.2017|
18:56
Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը Ադրբեջանում ներկայացուցչություն է բացում` հաղորդում է «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանը Ռուսաստանից գազ է գնել վեց տարի շարունակ՝ 2000-2006-ին:
-
26.09.2017|
18:56
Ռուսաստանի հեռահաղորդակցության ոլորտը վերահսկող «Ռոսկոմնադզոր» գործակալությունը սպառնում է 2018-ին արգելափակել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը, եթե ընկերությունը չսկսի ռուսաստանցի օգտատերերի տվյալները տեղափոխել երկրի տարածք` հայտարարել է գործակալության տնօրեն Ալեքսանդր Ժարովը:
-
26.09.2017|
18:55
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային, որ Հայաստան է ժամանել մասնակցելու Հայ-ռուսական առողջապահական երրորդ համաժողովին:
-
26.09.2017|
18:54
ՀՀ կառավարությունը շարունակում է քննարկումները «Ռասիա ՖԶԵ» ընկերության հետ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության հետ կապված` ասուլիսում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ ընկերությունը պարտավորվել է ծրագրի համար ներգրավել ներդրող: