Նրանք պիտի զղջան իրենց մտքում և հոգու նեղությունից ճնշված` պիտի հառաչեն ու ասեն. «Սա այն մարդն է, որին մենք ծաղրում էինք մի ժամանակ և նախատինք էին տալիս։
Մեծարգո ՀՀ մշակույթի նախարար պարոն Արմեն Ամիրյան, «Մշակութային A21TV հեռուստաընկերությունը» իր նոր նախաձեռնությունը իրականացնելու համար ունի մշակույթի նախարարության կարիքը:
Գրքի շուկայում սպասվող փոփոխությունների մասին խոսվում էր դեռևս անցյալ տարվա դեկտեմբերից: Վերանայվելու էր պետական աջակցությամբ հրատարակվող գրականությունը, քայլեր էին արվելու ժամանակակից գրողների հանրահռչակման ուղղությամբ և այլն: Օրերս մշակույթի նախարարությունը ազդարարեց Գրքի երևանյան փառատոնի մեկնարկի մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ խորհրդարանական ընտրություններում «Քրիտոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության հաղթանակի կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա իմաստուն կառավարման ներքո Գերմանիայի բարեկամ ժողովուրդը կշարունակի ընթանալ զարգացման ու վերելքի ուղիով, իսկ Գերմանիան ավելի կամրապնդի իր դիրքերը միջազգային ասպարեզում։
Արցախի լրագրողների ֆուտբոլի հավաքականի հաղթանակով ավարտվեց Ստեփանակերտում սեպտեմբերի 22-24-ը ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև անցկացված միջազգային մրցաշարը: Մրցումները իրականացվել էին ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում և նվիրված էին Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին:
Հոկտեմբերի 11-ին Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչի մասնակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի Խաչատրյանի միջազգային 5-րդ փառատոնը։
Ջոն Մալկովիչը և դիրիժոր Սերգեյ Սմբատյանը համագործակցության մեծ փորձ ունեն. նրանք համատեղ հանդես են եկել 2015 և 2016 թվականներին Սեուլում և Բուենոս Այրեսում։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորաբաց «Գարեգին Ա» կրթական կենտրոնում, սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն։ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան շնորհվեց Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանին և ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջին։
«Կարծում էինք՝ կարող ենք հույս դնել Թուրքիայի վրա, սակայն, ինչպես երևում է, սխալվել ենք»,- հայտարարել է քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին Էրբիլում օտարերկրացի լրագրողների հետ զրույցում, փոխանցում է Sabah թերթը։
Թուրքիայի ԱԳՆ-ն կրկին հայտարարություն է տարածել Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեի հետ կապված։ Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է, որ Իրաքի Քրդստանի ինքնավար հատվածի հանրաքվեն իրավական ուժ չունի թե միջազգային իրավունքների, թե Իրաքի Սահմանադրության տեսանկյունից։
Այսօր Երևանում մեկնարկում է տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ - իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը:
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Փաշինյանն ու Թրամփը հատուկ ուղերձներով ազդարարեցին ԹՐԻՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը։ Սյունիքում՝ Մեղրիի մի քանի հատվածներում, իբր արդեն սկսվել են շինարարական նախապատրաստական աշխատանքները...