-
25.09.2017|
16:26
Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ, «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Մանե Թանդիլյանի համար տարօրինակ է, որ Հայաստանում քննադատության է արժանացել Բաքվում իր և պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանի վարքը։
-
25.09.2017|
16:26
ՌԴ ԿԳ նախարարի այցը կապ չունի ՀՀ-ում ռուսերենին օտար լեզվի կարգավիճակ շնորհելու ընթացակարգի մշակման հետ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
-
25.09.2017|
16:24
ՌԴ-ում գործող Լազարյան եղբայրների անվան թիվ 2042 դպրոցը փակելու մտադրություն չկա, լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլևան:
-
25.09.2017|
16:23
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-օգոստոսին եղել է 6,2 տոկոս, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
-
25.09.2017|
16:21
Նոր կայուն կոալիցիան Գերմանիայում կձևավորվի մինչև Ծննդյան տոները` Բունդեսթագի ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո, Բեռլինում հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր, իշխող քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավար Անգելա Մերկելը:
-
25.09.2017|
16:20
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 25-26-ը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:
-
25.09.2017|
16:19
Ռուսական «Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհրդի որոշմամբ էներգետիկ ընկերությունը համատեղ ձեռնարկություն կստեղծի Թուրքիայի հետ` «Թուրքական հոսք» գազատարի ցամաքային հատվածի շինարարությունն իրականացնելու նպատակով:
-
25.09.2017|
16:17
Հյուսիսային Կովկասում ռուս-պակիստանյան զորավարժություններին մասնակցում են երկու պետությունների զինված ուժերի կազմում գործող հատուկ նշանակության ստորաբաժանումները:
-
25.09.2017|
14:33
«Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի նախագահ Նասր ալ-Խելաեֆին Էդինսոն Կավանիին մեկ միլիոն եվրո է առաջարկել տասնմեկմետրանոցներն իրացնելու իրավունքից հրաժարվելու համար: Ֆուտբոլիստը մերժել է առաջարկը:
-
25.09.2017|
12:56
Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում և Թուրքիայի այլ խոշոր քաղաքներում անցկացվում են բողոքի զանգվածային ցույցեր՝ ընդդեմ այսօր Իրաքյան Քրդստանում անցկացվող անկախության հանրաքվեի։