-
21.09.2017|
13:23
Այսօր` սեպտեմբերի 21-ին, ողջ աշխարհի հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության Անկախության օրը: Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990 թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի նիստում:
-
21.09.2017|
13:22
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վիրավորել է իրանցի ժողովրդին, ու նա պետք է ներողություն խնդրի` Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ շրջանակում լրագրողներին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ մեկնաբանելով նախօրեին հնչած Թրամփի ելույթը։
-
21.09.2017|
13:18
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը սոցցանցերում տարածել է Ադրբեջանի նախագահի դուստրը՝ Լեյլա Ալիևան։
-
21.09.2017|
13:14
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սեպտեմբերի 28-ին նշանակված հանդիպման մասին։
-
21.09.2017|
13:11
Կատալոնիայի կառավարության փոխնախագահ Օրիոլ Ժունկերասը հայտարարել է, որ Կատալոնիան ցանկանում է անել նույնը, ինչ արել է եվրոպական երկրների մեծ մասը՝ հայտարարել ինքնորոշման մասին։
-
21.09.2017|
13:10
Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Լի Յոն Հոն, որ Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթն անվանել է «շան հաչոց»՝ փոխանցում է «Յոնհապ» գործակալությունը։
-
21.09.2017|
13:08
Իրանի իշխանությունները խոստացել են առաջինը չխախտել միջուկային գործարքը, որը կնքվել է 2015-ին` հայտնում է Reuters-ը։
-
21.09.2017|
13:06
Կատալոնիայում անկախության հարցով հանրաքվեն անհնար է, ինքնավար համայնքի իշխանությունները պետք է հրաժարվեն անիրականանալի երազանքից` հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը։
-
21.09.2017|
12:57
Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորման համաձայնագրի վերանայման անհրաժեշտություն չկա` հայտարարել է արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում Իրանի և վեցյակի հանդիպման արդյունքներով։
-
21.09.2017|
11:43
Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: