-
17.09.2017|
10:10
Լևոն Արոնյանը նվաճեց Թբիլիսիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր: Նա ուկրաինացի Վասիլի Իվանչուկին պարտության մատնեց 1.5:0.5 հաշվով: Առաջին դասական պարտիայում սպիտակներով հաղթանակ տանելուց հետո, երկրորդ պարտիայում Արոնյանը սևերով խաղաց ոչ ոքի:
-
17.09.2017|
10:09
ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Դոնբասում ստեղծված կացությունը եկող հինգշաբթի քննարկելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ` Կիևում հայտարարել է ՈՒկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը:
-
17.09.2017|
10:06
Որքան քիչ ժամանակ է մնում մինչև սեպտեմբերի 25-ին նշանակված անկախության հանրաքվեն Իրաքյան Քրդստանում և վիճելի տարածքներում, այնքան պարզ է դառնում` Էրբիլին կանգնեցնելը շատ դժվար է, եթե ոչ անհնար:
-
17.09.2017|
01:23
Իրանի ռազմատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն պարզաբանել է «ռումբերի հոր» ստեծման մասին ավելի վաղ արված հայտարարությունը։
-
17.09.2017|
01:22
Իրաքում քրդական ինքնավարության անկախության հանրաքվեի հետ կապված իր գործողությունների ծրագրի մասին Թուրքիան կհայտարարի սեպտեմբերի 22-ին՝ Ազգային անվտանգության խորհրդի և նախարարների կաբինետի նիստից հետո` հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը: Բաղդադը հանրաքվեն անօրինական է համարում: Հանրաքվեի անցկացմանը դեմ է քվեարկել Իրաքի խորհրդարանը:
-
17.09.2017|
01:22
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 15-ին Սաուդյան Արաբիային և Մերձավոր Արևելքում նրա դաշնակիցներին կոչ են արել դադարեցնել Կատարի շրջափակումը, որ սկսել են հունիսից:
-
17.09.2017|
01:20
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան մոտ ժամանակներս կավարտի սեփական միջուկային ուժերի ստեղծումը՝ չնայած երկրի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցներին` հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը: Նրա խոսքով՝ Փհենյանը ձգտում է ԱՄՆ-ի հետ ռազմական հավասարակշռության հասնել:
-
17.09.2017|
01:19
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ ներկա գտնվելու Աշգաբադում կայանալիք Ասիական 5-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությանը, որի հրավերը ստացել և ընդունել էր Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի օգոստոսի 24-ին Հայաստան պաշտոնական այցի ժամանակ:
-
17.09.2017|
01:18
Ադրբեջանական բանտից ազատված բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ում մի քանի գրառումներ է կատարել, որոնք հերքում են «ինքնասպանության փորձի» ադրբեջանական տարբերակը։ Ալեքսանդր Լապշինը մանրամասներ է հայտնել ադրբեջանական բանտում ինքնասպանության փորձի, խոշտանգումների և ծաղրի մասին։
-
17.09.2017|
01:17
Իրաքյան Քրդստանի խորհրդարանը հավանություն է տվել ինքնավար տարածաշրջանում սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվեի անցկացմանը, հայտնել է Rudaw-ն: Խորհրդարանը հավաքվել է առաջին անգամ երկու տարվա ընդմիջումից հետո: Իրաքը հրաժարվել է ընդունել հանրաքվեի անցկացումը: