Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել

    Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել

    14.09.2017| 14:22
    Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր նոր որոշում է ընդունել․ ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Առուշ Գագիկի Առուշանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»։
  • 8 ամսում օտարերկրացիներին վերադարձվել է 340 մլն դրամ. աճը՝ 56 տոկոս

    8 ամսում օտարերկրացիներին վերադարձվել է 340 մլն դրամ. աճը՝ 56 տոկոս

    14.09.2017| 14:20
    Tax free հաշիվներով 2017 թվականի 8 ամիսների ընթացքում վերադարձվել է 340,2 միլիոն դրամ՝ 2016 թվականի համադրելի ժամակահատվածի` 217,9 միլիոն դրամի դիմաց: Այս մասին նշել է ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վաչության պետ Տիգրան Կիրակոսյանը:
  • Փարիզը 2024-ի օլիմպիական մայրաքաղաք, Լոս Անջելեսը` 2028-ի

    Փարիզը 2024-ի օլիմպիական մայրաքաղաք, Լոս Անջելեսը` 2028-ի

    14.09.2017| 14:19
    Փարիզը և Լոս Անջելեսը հաստատվեցին 2024-ի և 2028-ի ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաքներ: 2024-ի և 2028-ի օլիմպիական մայրաքաղաքներ դառնալու հայտ էին ներկայացրել նաև Համբուրգը, Բուդապեշտը և Հռոմը: Փարիզն օլիմպիական խաղերն ընդունել է 1900-ին ու 1920-ին, Լոս Անջելեսը` 1932-ին ու 1984-ին: 2020-ի օլիմպիական խաղերը կընդունի Տոկիոն:
  • Մեգան Մարքլը ծանոթացել է Եղիսաբեթ II-ի հետ

    Մեգան Մարքլը ծանոթացել է Եղիսաբեթ II-ի հետ

    14.09.2017| 14:19
    Արքայազն Հարին ծանոթացրել է իր ընկերուհուն՝ դերասանուհի Մեգան Մարքլին իր տատի՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հետ` հայտնում է US Magazine-ը։ Դքսուհի Քեթրինից 5 տարի է պահանջվել թագուհու հետ հանդիպելու համար։ Հանդիպումը եղել է սեպտեմբերի 3-ին՝ Շոտլանդիայում հանգստյան օրերին:
  • Պետդեպը կոչ է արել ռուս-ուկրաինական սահմանին ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայել

    Պետդեպը կոչ է արել ռուս-ուկրաինական սահմանին ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայել

    14.09.2017| 14:18
    ՈՒկրաինայի արևելքում ցանկացած խաղաղարար ուժեր պետք է լայն մանդատ ունենան, այդ թվում` նրանց պետք է տեղակայել ռուս-ուկրաինական սահմանին` ճեպազրույցում հայտարարել է պետդեպի մամլո քարտուղար Հիզեր Նաուերթը։
  • Օբաման կմիավորի ողջ աշխարհի երիտասարդ առաջնորդներին

    Օբաման կմիավորի ողջ աշխարհի երիտասարդ առաջնորդներին

    14.09.2017| 14:17
    ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման համաշխարհային գագաթնաժողով է գումարում, որի մասին հայտարարել է տեսաուղերձով։ Հանդիպումը հաջորդ ամիս կմիավորի քաղաքացիական առաջնորդների ողջ աշխարհից։
  • Կարո Փայլանը կարժանանա Հայ դատի «Ազատության» մրցանակին

    Կարո Փայլանը կարժանանա Հայ դատի «Ազատության» մրցանակին

    14.09.2017| 14:16
    Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը որոշել է իր տարեկան միջոցառման ընթացքում «Ազատության» մրցանակը շնորհել Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին:
  • Բարզանին խոստացել է ուժ կիրառել անկախության հանրաքվեի խափանման փորձի դեպքում

    Բարզանին խոստացել է ուժ կիրառել անկախության հանրաքվեի խափանման փորձի դեպքում

    14.09.2017| 14:03
    Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին Քիրկուկ այցի ժամանակ խոստացել է ուժ կիրառել ինքնավար շրջանի անկախության վերաբերյալ հանրաքվեի անցկացումը խափանելու փորձի դեպքում։
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է Սիրիայի անկման վտանգի մասին

    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է Սիրիայի անկման վտանգի մասին

    14.09.2017| 14:02
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել միջազգային հանրությանը չնվազեցնել ուշադրությունը Սիրիայի նկատմամբ, նրա կարծիքով, չի բացառվում այդ մերձավորարևելյան երկրի անկումը։
  • Հարավային Կորեան թևավոր հրթիռ է փորձարկել

    Հարավային Կորեան թևավոր հրթիռ է փորձարկել

    14.09.2017| 14:01
    Հարավային Կորեայի զինվորականներն այսօր առաջին անգամ վարժական հրաձգություններ են անցկացրել ինքնաթիռից արձակված մեծ հեռահարության թևավոր հրթիռով, հայտնել է Հարավային Կորեայի YTN հեռուստաալիքը՝ հղում անելով ռազմաօդային ուժերին: