Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • Խոսրովի անտառում նկատվում են բույսերի վերաճ, տերևակալումներ

    Խոսրովի անտառում նկատվում են բույսերի վերաճ, տերևակալումներ

    13.09.2017| 21:55
    «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհից կարճ ժամանակ անց տարածքներում նկատվում է բույսերի վերաճ, ինչը վկայում է, որ դրանց արմատային համակարգերը վնասված չեն, արձանագրել են բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ Հայաստան ժամանած ԱՄՆ անտառային ծառայության «Այրված տարածքների վերականգնման և արտակարգ իրավիճակների կանխարգելման» աշխատանքային խմբի անդամները:
  • ԱՄՆ պետդեպարտամենտում «ծիծաղելի և անհեթեթ» են որակում Թուրքիայի փոխվարչապետի հայտարարությունը

    ԱՄՆ պետդեպարտամենտում «ծիծաղելի և անհեթեթ» են որակում Թուրքիայի փոխվարչապետի հայտարարությունը

    13.09.2017| 21:50
    ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նաուերթը արձագանքել է Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղի հայտարարությանը, թե ԱՄՆ դատախազության կողմից Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Մեհմեդ Զաֆեր Չաղլայանին մեղադրանքի առաջադրումը գյուլենականների հերթական հեղաշրջման փորձն է ամերիկյան արդարադատության միջոցով։
  • Շոյգուն Դամասկոսում հանդիպել է Ասադի հետ

    Շոյգուն Դամասկոսում հանդիպել է Ասադի հետ

    13.09.2017| 21:49
    ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Նրանք քննարկել են Մոսկվայի և Դամասկոսի միջև ռազմական համագործակցությունը, երկու երկրների համատեղ ջանքերը Սիրիայում ծայրահեղական «Իսլամական պետություն» խմբավորումը վերջնականապես ոչնչացնելու ուղղությամբ:
  • Կառավարությունում ներկայացվել է Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրի նախագիծը

    Կառավարությունում ներկայացվել է Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրի նախագիծը

    13.09.2017| 21:16
    Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրի նախագիծը և նպատակային միջոցառումները:
  • Արմեն Աշոտյանը Ստրասբուրգում մասնակցում է Եվրանեսթ ԽՎ-ի Բյուրոյի նիստին

    Արմեն Աշոտյանը Ստրասբուրգում մասնակցում է Եվրանեսթ ԽՎ-ի Բյուրոյի նիստին

    13.09.2017| 19:21
    Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի նիստին մասնակցելու համար սեպտեմբերի 12-15-ն աշխատանքային այցով Ստրասբուրգում է գտնվում Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունը:
  • Ինչու է տնտեսագետը որոշել հայ եկեղեցու պատմությամբ զբաղվել

    Ինչու է տնտեսագետը որոշել հայ եկեղեցու պատմությամբ զբաղվել

    13.09.2017| 19:20
    Տնտեսագետ Հրանտ Բագրատյանը սկսել է իր, այսպես ասած, պրոֆիլը փոխել: Երկրում առկա տնտեսական իրավիճակի գնահատականները թողած, սկսել է խոսել հայ եկեղեցու նախաձեռնությամբ հայոց պետականության կորստի մասին: Նա իր ֆեյսբուքյան էջում երկար վերլուծել է այս փաստը:
  • ԱՄՆ դեսպանատունը՝ ՍԱՍ-ի Արտակի ժողովի գործը կարճելու մասին

    ԱՄՆ դեսպանատունը՝ ՍԱՍ-ի Արտակի ժողովի գործը կարճելու մասին

    13.09.2017| 19:17
    Կաշառքների ու վարչական ռեսուրսի չարաշահման դեմ միջոցների ձեռնարկումը անհրաժեշտ է հասարակության հավատն ու վստահությունը մեծացնելու համար, սակայն դրանք այն միջոցներն են, որ կարող են ձեռնարկել միայն Հայաստանի կառավարությունն ու իրավապահ կառույցները: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը՝ պատասխանելով «ՍԱՍ-ի ժողովի» գործի կարճման մասին «Ազատության» հարցին:
  •  Ռուսական արվեստի թանգարանը կկազմակերպի «Տանգոյի երեկո»

    Ռուսական արվեստի թանգարանը կկազմակերպի «Տանգոյի երեկո»

    13.09.2017| 12:53
    Ռուսական արվեստի թանգարանը սեպտեմբերի 16-ին կազմակերպում է «Տանգոյի երեկո»: Երեկոյի ընթացքում կներկայացվի տանգոյի պատմությունը, տեղի կունենա վարպետության դաս, այցելուներին ոչ միայն պարելու հնարավորություն կընձեռվի, այլև դաշնամուրային կատամամբ ունկնդրելու տանգոյի ճանաչված մեղեդիներ ( թանգարանի հասցեն՝ Երևան, Իսահակյան 38):
  • Մակրոնը բախվել է իր նախագահության դեմ առաջին փողոցային ցույցերին

    Մակրոնը բախվել է իր նախագահության դեմ առաջին փողոցային ցույցերին

    12.09.2017| 23:46
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բախվել է իր քաղաքականությունից դժգոհ քաղաքացիների առաջին փողոցային ցույցերին` հայտնում է The Guardian-ը։
  • ՌԴ դեսպանը նեղսրտեց

    ՌԴ դեսպանը նեղսրտեց

    12.09.2017| 23:45
    Էթիկապես ճիշտ չէ դիվանագետին մեկնաբանել իր նախագահի խոսքերը` սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Հայաստանի ու Արցախի հետ պատերազմի մեջ գտնվող Ադրբեջանին, բայց միաժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատում է Արևմուտքին՝ ՈՒկրաինային զենք մատակարարելու հարցում։