12.09.2017|
00:40
Թվում էր` Հայաստանի քաղաքական ու փորձագիտական միտքը պիտի վերջապես հրաժարվի «ո՞վ է լինելու 2018-ին վարչապետ» ժամանակի մեջ միայն պատասխանելի հարցից ու վերադառնա այսօրվա իրականությանը` թեկուզ նույն այդ հարցի ռեալ պատասխանի նախադրյալները պարզելու համար: Առավել ևս, որ իրադարձությունների ընթացքը կուտակում է փաստեր, որոնք, մեղմ ասած, կրակում են բոլորիս վրա: