06.09.2017|
21:58
Ադրբեջանը չարաշահում է միջնորդների հավասարակշիռ մոտեցումը՝ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ Դիտարկմանը, թե մտահոգիչ չէ՞ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հայտարարությունը, թե իրենք անզոր էին հասկանալ՝ որտեղից էին կրակում վերջին դիտարկման ժամանակ, երբ ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անցկացված ԵԱՀԿ առաքելության դիտարկման ժամանակ ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը, փոխնախարարն ասաց, որ բնական է, եթե հայտարարությունն անհասցե է, խրախուսում է Ադրբեջանին դիմել այդ քայլերին։ «Ադրբեջանը դա էլ անում է, բայց, ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը կտրվում է միջազգային խաղի բոլոր կանոններից»,- ասաց ԱԳ փոխնախարարը: