-
04.09.2017|
06:13
Վրաստանում սեպտեմբերի 3-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանը հրաժարվել է մասնակցել։ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ որոշումը հրաժարվել է մեկնաբանել։
-
04.09.2017|
06:12
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 3-ը հայտարարել է Տեխասի և Լուիզիանայի նահանգներում աննախադեպ հեղեղումների հետևանքով զոհված մարդկանց համար համազգային աղոթքի օր:
-
04.09.2017|
06:11
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում իշխանությունների կարգադրությամբ մի քանի փողոցներ փակվել են, երբ երեկ հնդիկ և ղազախ շինարարների վեճի հետևանքով սկսվել են զանգվածային անկարգություններ:
-
04.09.2017|
06:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է ջրածնային ռումբ փորձարկելու մասին: Դա Հյուսիսային Կորեայի 6-րդ և ամենահզոր միջուկային փորձարկումն է, որի մասին հայտարարել են լրատվամիջոցները:
-
03.09.2017|
11:35
Գոնե երբևէ Արևմուտքը հասկացե՞լ է Ռուսաստանին՝ Financial Times-ում հարց է բարձրացնում Լիլիա Շվեցովան՝ Russia and Eurasia Programme-ի գիտաշխատողը Chatham House-ում:
-
03.09.2017|
11:18
Հարևան պետության՝ Ադրբեջանի ավտոկրատ կառավարիչ Իլհամ Ալիևը, ըստ ամենայնի, գոհ է Երևանում ԵԱՀԿ ներկայացուցչության փակումից։ Իր սեփական երկրից նա հեռացրել է իր համար անհարմար կազմակերպությունը դեռևս 2015-ին՝ Die Tageszeitung-ում գրում է Բարբարա Էրտելը։
-
03.09.2017|
11:16
Սեպտեմբերի 1-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ Ջորջ Մարշալի անվան Անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոնի Հայաստանի շրջանավարտների խորհրդաժողովը՝ «Հայաստանի անվտանգության մարտահրավերները» թեմայով:
-
03.09.2017|
11:14
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ եվրոպական երկրները պետք է ջանքեր գործադրեն ՌԴ հետ անվտանգության խնդիրների հետ կապված երկխոսության կարգավորման համար:
-
03.09.2017|
11:13
Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին ահաբեկիչ ճանաչելու խնդրանքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված հանրագիրն ավելի քան 100 հազար մարդ է ստորագրել: Դա բավարար է, որ նախագահի վարչակազմը քննի դիմումը:
-
03.09.2017|
11:12
ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան ասել է, թե ԱՄՆ-ի իրավապահները ցանկանում են խուզարկություն անցկացնել Վաշինգտոնի պահանջով փակման ենթակա Սան Ֆրանցիսկոյում ՌԴ գլխավոր հյուպատոսարանի շենքում: