03.09.2017|
11:07
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասաբլեայի նստաշրջանին: «Նախագահի օրակարգում նման ծրագիր չկա»,- ասել է Պեսկովը: ՄԱԿ-ում Ռուսաստանը կներկայացնի արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովը, որ ելույթ կունենա սեպտեմբերի 21-ին: